Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան

Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան

Ցեղասպանության ժխտումը պատժվում է Քրեական օրենսգրքով։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին, հավելելով, որ այս իշխանություններին պետք է ուղարկել իրենց տեղերը:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև:

«Մենք չգիտենք, թե հիմա ինչ սկզբունքներով է դա արվում ու արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան»,- ասաց նա, նշելով, որ այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության:

«Ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների։ Սովորաբար խաղաղությունը փաստաթղթով ամրապնդվում է, հետո գործողություններով իրականացվում, իսկ մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս»,- նշեց Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ միակ լուծում այս մարդկանց հեռացնելն է:

«Իրենք չունեն որևէ ունակություն, որևէ գիտելիք»,- հավելեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել գործող իշխանությանը, երրորդ նախագահը նշեց, որ մի քանի պատճառներ կան, որոնցից մեկը արտաքին սատարումն է, մյուսը ոչ միասնական մոտեցումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում