Սյունիքում Իրանի քաղաքացու բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և մասամբ կողաշրջվել․ Shamshyan.com
13/03/2021 19:27
Նմանատիպ
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Գավրուրան Գավիդեյին՝ իր վարած Volvo մակնիշի բեռնատարով, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև Մեղրիի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Տեղում վարորդը բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում