Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Էրզինջան նահանգի Քեմահ գավառում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից շուրջ 7 կմ խորության վրա:

Տեղեկություններ ավերածությունների կամ վիրավորների մասին չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում