AM | RU
USD
EUR
RUB

Ընտրությունների անհասկանալի օրացույցը

 

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական և հանրային առանձին շրջանակներում սկսվեց ընտրական ցուցակների անցողիկ համարներում ընդգրկվելու մրցավազքը: Եվ ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք շատ կարևոր են հետագա սցենարների համար.

1. Ո՞վ և ինչպե՞ս որոշեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հատկապես հունիսի 20-ին։ Մինչև սահմանադրական ընթացակարգերով այդ օրվան հասնելը Փաշինյանին հնարավորություն է տրվում ժամանակ շահել և ԱԺ-ում անցկացնել ցանկացած այլանդակ օրենք կամ փոփոխություն, որը պետության համար լինելու է շատ վատ, իր համար՝ կենսական։ Այս առումով արտահերթ ընտրությունների իդեայի հետևում ձևավորվում է ստվերային օրակարգ, ինչը տանում է Բաղրամյանի պրոցեսի կազմաքանդմանը։

2. Պարզվեց, որ արտահերթ ընտրությունը կարելի է հայտարարել ֆեյսբուքյան ստատուսով։ Պարզվեց նաև, որ արտահերթ ընտրություն կարող է հայտարարվել դրա համար լիազորություն չունեցող անձի կողմից՝ անտեսելով սահմանադրական կարգավորումները, իրավական ընթացակարգը։ Թե ինչու հերթական անգամ մարդիկ տրվեցին նրա մանիպուլյացիային, դժվար է ասել։

3. Արտահերթի գաղափարը հասունացել և ընդունվել է Բաղրամյան պողոտայի ընդդիմության ճնշման տակ. ավելի ստույգ՝ տասնյակ հազարավոր մարդկանց ճնշման տակ։ Այդ դեպքում ով է, առանց մեր կարծիքը լսելու, օր նշանակում։ Նման լիազորություն չուներ ոչ ոք. ինչ ֆորմատում էլ ծնված լիներ այդ ամսաթիվը։ Եվ այստեղ է, որ հարթակը իրեն պահել է իրավիճակին ոչ համարժեք։ Դուք հարթակ եք, որովհետև մենք ենք ձեզ լիազորել փողոցում գտնվողներիս հարթակ լինել ու որոշումներ կայացնել։ Այդ դեպքում ձեր իներտությունը որևէ բացատրություն չունի։

4. Ինչու ընտրությունները չեն կարող լինել ասենք՝ հոկտեմբերի 10-ին, որի դեպքում հնարավորություն կլիներ նոր ԸՕ ընդունումը, որտեղ ակտիվ մասնակցություն պետք է ունենար Բաղրամյան փողոցը։ Ողջ հարգանքով հանդերձ խորհրդարանական ընդդիմության հանդեպ, հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն վերջին ընտրություններին ստացել է 8,26 տոկոս, ԼՀԿ-ն ՝ 6,37 տոկոս։ Իսկ իշխող ուժը ընդհանրապես երկիրը բերել է աղետի ու ավերել ամեն ինչ։ Հետևաբար նման նեղ ֆորմատներով նրանք այս պահին իրավունք չունեն կուլիսներում կարևորագույն որոշումներ կայացնել։ Սա կարծում եմ այն կարևոր հանգրվանն էր, որ ստիպում է մտածել, որ 17-ի հարթակն այլևս անցյալում է ու հրատապ անհրաժեշտություն է նոր ձևաչափ ստեղծելու, որը կկարողանա ավելի ակտիվ մասնակցել պրոցեսներին։ Ունենալով պետության ողջ գիտակից շերտի աջակցությունը ու ֆեյսբուքից իմանալ ընտրության օրվա մասին ուղղակի անթույլատրելի է։ Ի դեպ, անտրամաբանության համատեքստում ընտրությունների օր կարելի էր նշանակել ասենք մայիսի 30-ը, հունիսի 13-ը, կամ նույնիսկ փետրվարի 31-ը, որ իմքայլական նախարարի սրտով լիներ։

5. Իբր լարվածությունը թուլացնելու նպատակով պլանավորվող արտահերթ ընտրության հետևում ընդունվում են ամենավտանգավոր իրավական ակտերը, որոնք պրոցեսները տանելու են Փաշինյանի համար կառավարելի հունով։ Մինչև հունիսի 20-ը Փաշինյանն ընդունելու է ամենավտանգավոր օրենքները, որոնք կօգնեն նրան պատշաճ պատրաստվել արտահերթին։

6. Չկա որևէ երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Մարդը, որ կեղծում է ամեն ինչ, ով ամեն հաջորդ օր փոխում է նախորդ օրվա ասածները, չի կարող կազմակերպել արդար ընտրություններ։ Գործի է դրվելու կեղծիքի ողջ զինանոցը։ Մենք դրա ականատեսը եղանք մարտի 1-ին։ Իսկ ո՞վ է բռնելու նրա ձեռքը հունիսի 20-ին։

7. Եվ ամենակարևոր հարցը. ինչու ընդդիմությունն այդքան հեշտությամբ ընդունեց Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգը։ Ինչպես ընդդիմադիր ուժերի հարթակը տրվեց երկրի թիվ մեկ կեղծարարի և մանիպուլյատորի հարկադրանքին։ Ինչու թույլ տրվեց, որպեսզի որոշում կայացնի մի մարդ, ով երկիրը հասցրել է կատաստորֆիկ ճգնաժամի, բզկտել է երկրը ատելությամբ ու թշնամանքով, տապալել է բանակցությունները, թշնամուն հանձնել Արցախի մեծ մասը, տվել հազարավոր զոհեր, խեղել բազմաթիվ ճակատագրեր։ Ինչպես նա դարձավ խաղի կանոններ թելադրող, ընտրության օր որոշող։

8. Կա մի հարց, որն առանձին քննարկման կարիք ունի։ Շատերը, այդ թվում մարդիկ՝ ում ես հարգանքով եմ վերաբերվում և նրանց կարծիքը կարևորում՝ հայտարարում են, թե արտահերթ ընտրություններին մասնակցել չի կարելի, այն լեգիտիմացնում է Փաշինյանի արածները, այն կտանի վերջնական կործանման և այլն։ Ընդունում եմ, որ կա նման ռիսկ, համարենք մերժեցինք, բայց այդ դեպքում ո՞րն է ռացիոնալ առաջարկը։ Եթե ոչինչ չարվի, եթե այս իշխանությունը մնա, ապա նոր կուրստները և նոր ստորացումները անխուսափելի են. Այս հարցում կա գրեթե համահայկական կոնսենսուս։ Եթե կատեգորիկ մերժում ենք ընտրության գաղափարը, ապա զուգահեռ պետք է ներկայացվի այլ ծրագիր՝ ինչպես ազատվել այս իշխանությունից. հակառակ դեպքում բոլորս հայտնվում ենք իռացիոնալ դաշտում։ Կարծում եմ, որ մինչև սահմանադրական ընթացակարգերով ընտրությունների գնալու ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք այս հարցադրումը, այս դիլեման ինտենսիվ քննարկելու համար, և միայն դրանից հետո վերջնական որոշում կայացնել։ Դրանով մենք մի կողմից՝ օրակարգ ձևավորելու նախաձեռնությունը կվերցնենք իշխանության ձեռքից, մյուս կողմից՝ այդ ինտենսիվ քննարկումների և այլևս բաց խոսելու պրոցեսում կարող է ձևավորվել պայքարի նոր ավելի էֆեկտիվ ձևաչափ։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հեռանում է Նիկոլ Փաշինյանի երեխաները «Կասկադի» սրճարանում կյանքն են վայելում. Mediaport «Դոնբասում իրադրությունը մնում է բարդ և սրվելու միտում ունի». Զախարովա Մահացել է Էլիզաբեթ 2-րդի ամուսինը` 99-ամյա արքայազն Ֆիլիպը Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է. Ծնող Ավելացնելու բան չունենք. Ավինյանի խոսնակը` Մուրադովի հայտարարության մասին Ձեր պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը․ Ռուստամ Մուրադովը՝ գերիների մասին Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ․ ՈՒՂԻՂ Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր արունակվում է Զանգելանի ուղղությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan