Իր գրասենյակից բերման ենթարկվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը (տեսանյութ)

Իր գրասենյակից բերման ենթարկվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը (տեսանյութ)

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկեցին իր գրասենյակից։

Նա նշեց, թե իրեն առնչվող դատական գործ է եղել, որից ինքը տեղյակ չի եղել: «Առանց իմ մասնակցության դատ է եղել, գալուց առաջ էլ ոստիկանները չեն զգուշացրել, պահանջեցին գնալ իրենց հետ»,– մինչ բերման ենթարկվելը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը։

Ոստիկաններին դիմելով էլ՝ քաղաքական գործիչը նշեց․ «Այսօր ՀՀ անվտանգության թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, նա է փախչելու, տեղյակ չեք լինելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում