Մալյան. ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել են երկու ամսով, նրանք հետո դառնալու են գործազուրկ

Մալյան. ՊՊԾ աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել են երկու ամսով, նրանք հետո դառնալու են գործազուրկ

Պարեկապահակային ծառայության աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել են երկու ամսով, քանի որ հունիսից այդ ծառայությունն էլ չի լինելու։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը՝ ավելացնելով, որ ՊՊԾ գունդը հունիսից չի լինի։

«Սա կարելի է համարել ապրիլմեկյան կատակ, խաբեբայություն։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնց աշխատավարձը բարձրացրել են ապրիլի մեկից, իրենք հունիսից դառնալու են գործազուրկ։ Այսպես ասած, կարմիր բերետները չեն լինելու, նրանց տեղը լինելու է սորոսի գվարդիան»,- ասաց Մալյանը։

Նրա խոսքով, աշխատավարձի բարձրացումն արվել է, որպեսզի իշխանությունը ոստիկանության համակարգում չկորցնի իր ազդեցությունը։

Նախաձեռնության ղեկավարն ասաց, «սորոսի գվարդիա»-ի համար անհրաժեշտ թվով աշխատակիցներ էլ չեն կարողացել ապահովել, բացի այդ շատերն էլ հրաժարվում են այդ աշխատանքից, ինչի հետևանքով շուտով ոստիկանական շատ գործառույթներ չեն իրականացվի։

«Ի դեպ, վաղը ձեզ կարող են կանգնեցնել ու տուգանել ոստիկաններ, որոնք նույնիսկ վարորդական վկայական չունեն։ Հիմա խնդիր են դրել, որ այդ մարդիկ գնան ու շուտ ստանան վարորդական վկայական»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում