Արցախի փրկարարաները հայտնաբերել են քաղաքացիական անձի աճյուն
01/04/2021 15:34
Նմանատիպ
Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն։
Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում