AM | RU
USD
EUR
RUB

Եթե վաղը Դոնբասում... . «Կոմերսանտ»-ը` ռուս-ուկրաինական բախման հավանականության մասին

 

Անցյալ տարվա հուլիսին խաղաղ համաձայնագրի ստորագրումից ի վեր Դոնբասում իրավիճակը դեռևս այսքան պայթյունավտանգ չի եղել: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` նշելով, որ իրավիճակի լարվածությանն իր զեկույցում անդրադարձել է ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությունը` արձանագրելով հրադադարի ռեժիմի խախտման տասնապատիկ աճը:

Իրավիճակը կտրուկ բարդացել է ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության հետ սահմանին: Այս առնչությամբ համատեղ հայտարարությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հայկո Մաասը և Ժան Իվ Լե Դրիանը` նշելով, որ «ուշադիր հետևում են իրավիճակին, մասնավորապես ռուսական զորքերի տեղաշարժին»:

Ինչպես պարբերականն ընդգծում է հրադադարի խախտումներն այլևս հատուկենտ չեն: Մարտի վերջին շաբաթն ամենաթեժն է եղել Դոնբասում անցյալ տարվա ամառվանից ի վեր: Ինչպես անցյալ ուրբաթ հայտարարել է Դոնեցկի ազգային ոստիկանության ներկայացուցիչը, ուկրաինացի ուժայինները 24 անգամ խախտել են հրադադարի ռեժիմի վերահսկմանն ուղղված լրացուցիչ միջոցառումները:

«Հակառակորդը զինված սադրանքների է դիմել` 120 և 82 մմ ականանետերի, ՀՄՄ սպառազինման, տարատեսակ նռնականետերի և հրազենի կիրառմամբ»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: Բացի այդ, Դոնեցկի ազգային ոստիկանությունից հայտնել են վերջին մեկ շաբաթում ուկրաինական օպերատիվ-մարտավարական խմբավորման 51 միավոր սպառազինում հայտնաբերելու մասին, որոնք տեղակայված են եղել 14 սահմանամերձ բնակավայրերում:

Ամենացնցող իրադարձությունը դարձել է Դոնեցկի Ալեքսանդրովկա բնակավայրում տեղի ունեցած միջադեպը, երբ անօդաչուի կիրառման հետևանքով 2016 թվականին ծնված երեխա էր մահացել:

Իրավիճակը լարված է նաև հարևան ինքնահռչակ Լուգանսկի Ազգային Հանրապետությունում, որի ազգային ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ամառվանից ի վեր առաջին անգամ ուկրաինացի ուժայինները կիրառել են 122 մմ տրամաչափով հրետանային զինատեսակ, որն արգելվում է Մինսկի համաձայնագրերով:

Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը տեղեկացրել է, որ իրենք հաշվարկում են բոլոր սցենարները, թե ինչպես կարող է Ուկրաինան հետագայում վարվել: «Հիմա արդեն 2014 թվականը չէ, այժմ լիարժեք բանակ է գործում և հաշվարկվում են բոլոր հնարավոր սցենարները. և' թե ինչպես կարող է վարվել Ուկրաինան, և' թե ինչի կարող են դրդել Արևմուտքն ու ԱՄՆ-ն: Եվ հասկանում ենք, թե ինչ են նրանց սովորեցնում, պատերազմի մեթոդներն էլ նոր չեն. ամեն ինչ արդեն ցուցադրվել է Իրաքում և Սիրիայում»,- հայտարարել է Պուշիլինը:

Պարբերականը նկատում է, որ դեռևս ոչինչ չի հուշում ինքնահռչակ հանրապետությունների դեմ Ուկրաինայի հարձակողական գործողությունների պատրաստման մասին, սակայն Կիևն արդեն դիվանագիտական գրոհ է սկսել: Նրա նպատակն է համոզել Արևմուտքին, որ Դոնբասում իրավիճակի սրման նախաձեռնողը Մոսկվան է դարձել, և հետևաբար, եթե պատերազմն Ուկրաինայի արևելքում այնուամենայնիվ մեկնարկի, ամբողջական պատասխանատվությունը պետք է կրի Ռուսաստանը:

Ըստ ուկրաինական կողմի` Դոնբասում նախապատերազմական լարվածության մասին հաղորդումները ռուսական քարոզարշավի մաս են կազմում: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ` Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է. «Մոսկվայի խնդիրն է տարածել այն տեսլականը, որ Ուկրաինան պատրաստվում է իրավիճակի սրման, սադրանքների, և Ռուսաստանը գործում է ի պատասխան` կանխելով այդ մտադրությունը: Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ Ուկրաինան ոչ մի նման մտադրություն չունի»:

Հոդվածագրի կարծիքով` արևմտյան մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները տարբերվում են տոնայնությամբ, սակայն դրանց ընդհանուր տրամադրվածությունը վկայում է, որ ուկրաինական կողմից լարվածությունը սրելու փաստերն աննկատ են մնում Արևմուտքում, իսկ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համակրանքը Կիևի կողմն է:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի հետ զրույցում Կուլեբան գործընկերոջը հայտնել է «Ռուսաստանի գործողությունների մասին, որը ոչ միայն ռազմական լարվածություն է ստեղծում Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես և Ղրիմում, այլև զգալի լարվածություն է ստեղծում ապատեղեկատվության և ռուսական քարոզարշավի ոլորտում»:

Ի պատասխան բրիտանացի նախարարն ասել է, որ «մասշտաբային ռազմական լարվածության գնալու Ռուսասատանի փորձը ծանր հետևանքների կհանգեցնի նրա համար»:

Նույն օրը Կուլեբան զրույց է ունեցել նաև գերմանացի նախարարի հետ, որից ժամեր անց Մաասը հանդես է եկել ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ հայտարարությամբ:

Կիևի համար արտաքին քաղաքականության գլխավոր իրադարձությունն անցյալ ուրբաթ դարձել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Սպիտակ տնից հայտնել էին, որ «Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` Դոնբասում ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»:

Անդրադառնալով Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայվելու հավանականությանը` ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր. «Սցենարի նման զարգացումը, անկասկած, կհանգեցներ լարվածության սրմանը ռուսական սահմանների մոտակայքում: Եվ իհարկե, դա անվտանգության ապահովմանն ուղղված հավելյալ միջոցներ կպահանջի ռուսական կողմից»:

Լրահոս
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ Ազգությամբ հայ 18 մարզիկներ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները աննախադեպ դաժանություններ են արել․ Թաթոյանը՝ Fox New-ին Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ. Փաշինյանի ուղերձը՝ ուսուցիչներին Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Վաղը տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը Իրանում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները Հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթում Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիներին գնդակահարողներին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. «Հավաստի աղբյուրը» շարունակում է բացահայտումները Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Առաջարկվում է տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28 Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են Ոսկու և արծաթի գներն աճել են Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից հետո Ջերմուկի տարածքում շրջապատված ադրբեջանական ջոկատն արդեն պետք է ոչնչացված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո․ քաղաքագետ Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա Հայ ռազմագերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan