Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ «Մարտի 1»-ի գործը կարճվեց

Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ «Մարտի 1»-ի գործը կարճվեց

Դատարանը հանցադեպի բացակայության հիմքով դադարեցրեց քրեական հետապնդումը «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճվեց:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը եղադրվում էին ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալում, Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ՝ 38-300.1 հոդվածով:

Սույն գործով՝ 300.1 հոդվածով ամբաստանվողները ձեռք բերեցին արդարացվածի կարգավիճակ: Սահմանադրական դատարանը քննելով առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի ու Ռոբերտ Քոչարյանի դիմումները, մարտի 26-ին հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը, այն հրապարակման պահից մտավ ուժի մեջ և հանվեց Քրեական օրենսգրքից: Այդ հիմքով էլ պաշտպանական թիմերը միջնորդել էին կարճել գործի վարույթն ու դադարեցնել քրեական հետապնդումը այդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ:

Դատախազությունը այլ դիմում էր ներկայացրել ՍԴ, և դատարանին միջնորդել էր կասեցնել գործի վարույթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում