Ռուսաստանը Բուշերի ԱԷԿ-ի առաջին բլոկն Իրանին կհանձնի մի քանի շաբաթից

Բուշերի ատոմակայանի առաջին բլոկը Ռուսաստանը պաշտոնապես իրանական կողմին կհանձնի մի քանի շաբաթ հետո: Այս մասին օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Աբաս Արագչին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Նրա խոսքով՝ ներկայում իրանա-ռուսական երկկողմ բանակցություններ են ընթանում միջուկային Էներգետիկայի ոլորտում համագործակցության մի շարք ասպեկտների շուրջը: Մասնավորապես, «քննարկվում են նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են Բուշերի ատոմակայանի ապագա ընդլայնումը եւս մի քանի բլոկով եւ ՌԴ-ի օգնությամբ Իրանում ատոմային նոր Էլեկտրակայանների կառուցումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում