Աշխարհի ամենագեղեցիկ կինը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով

Աշխարհի ամենագեղեցիկ կինը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով

24-ամյա սուպերմոդել Բելլա Հադիդի ամեն մի նոր լուսանկարին սրտատրոփ սպասում են միլիոնավոր երկրպագուներ և սովորաբար աստղը երբեք չի հիասթափեցնում նրանց:

Այս անգամ աշխարհի ամենագեղեցիկ կին ճանաչված մոդելը գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել` ներկայանալով անկեղծ լողազգեստով:

Ինստագրամի իր էջում հրապարակված կադրերում Բելլան քայլում է ծովափին` զվարճանալով և սիրախաղ անելով լուսանկարչի հետ:

Նկարահանման համար պաղեստինյան ծագմամբ գեղեցկուհին ընտրել է շագանակագույն լողազեգստ և նույն գույնի տոպ: Նրա գրավիչ կերպարն ամբողջացրել են զարդերն ու կարմիր գլխարկը:

Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումը ստացել է ավելի քան երկու միլիոն հավանում և հազարավոր մեկնաբանություններ` հետևորդների կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում