AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը խաբե՞լ է Պուտինին

 

Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առանց քաղաքականության ու առանց պատվաստանյութի նկատմամբ մի կաթիլ հակաքարոզի, դիտարկումս զուտ մասնագիտական է։

Լավ իրո՞ք այս աստիճան ու այս մակարդակով կարելի է չտիրապետել իրականությանը և

արժեզրկել ու նսեմացնել դեղի պետական գրանցումը երկրում, որը հիմքն է դեղերի անվտանգ

շրջանառություն ունենալու համար՝ սկսած արտադրություն-ներմուծումից մինչև

կիրառում ու ոչնչացում։

Հիմա անցնեմ բուն փաստին՝ կոնկրետ հարց է հնչում Վարչապետին Պուտինի կողմից,

«Սպուտնիկը գրանցված է՞ արդեն Հայաստանում», «Այո» - պատասխանում է Վարչապետը։

Մինչդեռ, ԱՅՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, պաշտոնի չեմ, բայց պաշտոնապես հայտարարում եմ դա,

ու, ի դեպ, անկեղծ լինելու համար պետք է ասեմ՝ առանց դեղի պետական գրանցման պետության կարիքների համար ու մի շարք այլ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում նույպես կարելի ներմուծել դեղ։ Միգուցե՞ այդ կերպ էր պետք պատասխանել, բայց պատասխանվեց այլ կերպ․․․ցավոք։

Ամեն դեպքում կա մի քանի տարբերակ․ Երևի սխալ էին զեկուցել, ինքն էլ սխալ պատասխանեց, բայց դա արդեն կարևոր չէ այժմ։ Հակառակ պարագայում՝ ավելի վատ։ Կամ կա երրորդ տարբերակը, որին ավելի շատ եմ հակված - ոչ մի բան չէին նախապես զեկուցել, բայց դե պահի տակ մտածեց՝ - «գրանցումը որն ա՞, դա ինչ ա՞, ում շունն ա՞, երևի հա էլի, ոնց էլ չլինի գրանցված կլինի» ու հնչեց՝ «Գրանցված ա!!!» պատասխանը։

Ցավում եմ․․․իսկ հարցնողը, իրոք որ, գիտի ինչ ա հարցնում...

(Ի դեպ, պատվաստանյութը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն նույնպես համարվում

է դեղ)»։

 

Լրահոս
Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հեռանում է Նիկոլ Փաշինյանի երեխաները «Կասկադի» սրճարանում կյանքն են վայելում. Mediaport «Դոնբասում իրադրությունը մնում է բարդ և սրվելու միտում ունի». Զախարովա Մահացել է Էլիզաբեթ 2-րդի ամուսինը` 99-ամյա արքայազն Ֆիլիպը Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է. Ծնող Ավելացնելու բան չունենք. Ավինյանի խոսնակը` Մուրադովի հայտարարության մասին Ձեր պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը․ Ռուստամ Մուրադովը՝ գերիների մասին Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ․ ՈՒՂԻՂ Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր արունակվում է Զանգելանի ուղղությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan