AM | RU
USD
EUR
RUB

Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը

 

Բավական է մեկ անգամ բացել Սեդրակ Ասատրյանի ֆեյսբուքյան էջը՝ համոզվելու, որ Սևակի պոեզիան Սեդրակ Ասատրյանի կյանքի անբաժան ուղեկիցն էր։ Ահա, օրինակ, հերթական մեջբերումը Սևակից՝

«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»:

Այսօր՝ 2021 թվականի ապրիլի 9-ին, ավարտվեց Սեդրակ Ասատրյանի երկրային կյանքը։ Ավարտվեց, երբ նա չէր նշել ծննդյան 60-ամյակը։ Ընդամենը վաթսուն տարի․․․ բայց Սեդրակ Ասատրյանի պարագայում «ընդամենը» մակբայը հավանաբար տեղին չէ․․․ Տեղին չէ, քանի որ այդ վաթսուն տարիները հագեցած են եղել լիարժեք կյանքով, անխոնջ ու նվիրված աշխատանքով, գիտական ու մասնագիտական ստեղծագործությամբ, ընկերներով, բարեկամներով, քավոր-սանիկներով, ազգականներով, ուսուցիչներով ու աշակերտներով։ Եվ ապրել է այդ վաթսուն տարիները՝ հավատարիմ իր սիրած պոետի հորդորին՝

«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»:

 

Դա կարող են վկայել «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իր համակուրսեցիները, Երևանի Քաղաքապետարանին կից «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների» կենտրոնի աշխատակիցները, որտեղ 2000-2009թթ. աշխատել է որպես տնօրենի տեղակալ, Դիլիջանի քաղաքապետարանի իր գործընկերները, որտեղ 2004-2005թթ. եղել է քաղաքապետի խորհրդական և, վերջապես, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը, որի համահիմնադիրն էր և բազմամյա ղեկավարը, ինչպես նաև Փաստաբանական պալատի ողջ կազմը, որի խորհրդի անդամ էր 2017 թվականից: Անգնահատելի էր Սեդրակ Ասատրյանի փորձը՝ վստահորդների շահերը դատական տարբեր ատյաններում, ինչպես նաև վարչական մարմիններում ներկայացուցչություն ապահովելու գործում։ Անփոխարինելի է նրա աշխատանքը երիտասարդ իրավաբանների և փաստաբանների հետ՝ մասնագիտական և կառավարչական հմտություններ ուսուցանելու առումով՝ լինեն դրանք գրասենյակի աշխատակիցները, փաստաբանական դպրոցի սաները թե ուսանողները:

Սեդրակ Ասատրյանը գիտեր, որ իրավագիտությունն անսահման է և զարգանում է մշտապես: Անկախ նրանից, որ նա արդեն իսկ հայաստանյան մասնագիտական հանրության կողմից ճանաչված էր՝ որպես հմուտ և փորձառու փաստաբան, աշխատանքային գործունեությանը զուգընթաց՝ կարողանում էր միշտ ժամանակ գտնել գիտելիքներն ու հմտություններն ավելացնելու համար, ժամանակ էր գտնում մասնակցելու միջազգային հեղինակավոր դասընթացներին, համաժողովներին, վերապատրաստվում էր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում կազմակերպվող մասնագիտական դասընթացներում։ Նաև նաև կարևորում էր գիտելիքների և հմտությունների մշտական կատարելագործումը: Սեդրակ Ասատրյանը բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ էր, ինչպես նաև «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր» (Գիրք 1) և «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» (Գիրք 2) և «Փաստաբանական գրասենյակի կառավարում» գրքերի համահեղինակ:

Մի ամբողջ վաթսուն տարի․․․

Ապրիլի 10-ին, 16:30 Սարդարապատի (նախկին Հոկտեմբեր) Սուրբ Աստվածածին եկեղեցում Սեդրակ Ասատրյանի հոգեհանգիստն է, հուղարկավորությունը՝ ապրիլի 11-ին, 14:00՝ նույն եկեղեցուց։

Ապրիլի 10-ին ու 11-ին ընտանիքը, բարեկամները, աշակերտներն ու ընկերները հրաժեշտ կտան Սեդրակ Ասատրյանի մարմնին, բայց նրա հոգին, նրա ազնվությունը, հմայքը և հումորի զգացումը կշարունակեն գոյատևել նրան ճանաչողների մոտ:

Լրահոս
Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից Մենք պատասխանելու ենք, մի քիչ համբերություն ունեցիր, մի քիչ՝ այ էսքան. Սերժ Սարգսյանը` լրագրողին (տեսանյութ) Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին «Սիրեք ու գնահատեք երջանկությունը. այն ծնվում է ընտանիքում»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին ՄԻՊ-ը եղել է Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում Իսրայելի դրոշների պատճառով Զարիֆը չեղարկել է այցը Ավստրիա ՀՀ սահմանի իրավիճակն աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար․ ԱԽ քարտուղարը հանդիպել է տաջիկ գործընկերոջը Ադրբեջանն օդ է բարձրացրել իր Բայրաքթարներն ու մյուս ԱԹՍ-ները. Իրականացվում են ուսումնական թռիչքներ Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք. РИА Новости Այսօրվանից 141 օրով կանգնեցվում է ատոմակայանը. փորձագետ Ադրբեջանը ՀՀ-ում կիրառում է այն ռազմավարությունը, որը Թուրքիան կիրառել էր Սիրիայում. թուրքագետը՝ Սյունիքի դեպքերի մասին Ո՞րն է լինելու ՀՀ սահմանից Ադրբեջանին դուրս հանելու և ելման դիրքեր վերադարձնելու գինը. Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան «Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են, պարզապես ժողովրդին այլընտրանք ենք առաջարկել. Դավիթ Հարությունյան Այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ. Սերժ Սարգսյան Բոլորիս սխալների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ. Արթուր Վանեցյան Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք Ներկայացվել է «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը «Ասեմ ուղիղ». Սերժ Սարգսյանն նշել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման Մենք խաղաղ էինք մեր լեռների պես. Ֆրանսիայի դեսպանի գրառումը Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին ՀՀ ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետդեպի օգտագործած եզրույթների վերաբերյալ․ Tert.am Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կան բերման ենթարկվածներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ» Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ» Իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում. «Փաստ» Թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել. «Հրապարակ» ՊՆ. Ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել Կանադան իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ-ն խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan