Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հինգ փաստաթուղթ է ստորագրվել

Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ օգոստոսի 13-ին Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո երկու երկրների միջեւ 5 փաստաթղթեր են ստորագրվել:

Ինչպես հաղորդում են  ադրբեջանական ԶԼՄ-ները, ստորագրված փաստաթղթերի թվում են’ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունների միջեւ 2013-2015 թթ-երի միջեւ համագործակցության կոմպլեքսային պլանը, ավիացիոն որոնումների եւ փրկարարության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հումանիտար ոլորտում մինչեւ 2015 թ-ը համագործակցության ծրագիրը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի (Դաղստան) միջեւ սահմանային Սամուր գետի վրա ավտոմոբիլային կամուրջի շինարարության մասին համաձայնագիրը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) եւ Ռուսաստանի «Ռոսնեվթ» ընկերության միջեւ համագործակցության եւ նավթի փոխադրման հիմնական պայմանների մասին համաձայնագիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում