Եթե կարծում եք՝ Արցախի խնդիրը միայն մեր հարցն է, սխալվում եք. Վրաստանին եւս մտահոգում են նոր իրողությունները. ՀՀ նախագահ

Եթե կարծում եք՝ Արցախի խնդիրը միայն մեր հարցն է, սխալվում եք. Վրաստանին եւս մտահոգում են նոր իրողությունները. ՀՀ նախագահ

Իհարկե Վրաստանին մտահոգում են տարածշրջանային նոր իրողությունները. եթե կարծում եք՝ Արցախի խնդիրը միայն մեր հարցն է, սխալվում եք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Քանի դեռ այդ հարցը արդար, վերջնական լուծում չի գտել, խոսել կայունության, կանխատեսելիության մասին, շատ դժվար է լինելու: Հետեւաբար, դա բոլորի խնդիրն է: Արցախի խնդիրը միակ խնդիրը չի Հարավային Կովկասում: Հետեւաբար մենք ինքներս պետք է հերաքրքրված լինենք ոչ միայն Ացրախի խնդրով, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններով, այլ զգայուն լինենք մեր բարեկամ երկրների խնդիրներով»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում