Մերկելը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Մերկելը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական խոսնակ Շտեֆան Զայբերթին։

«Ուրախ եմ, որ այսօր ստացել եմ AstraZeneca պատվաստանյութի իմ առաջին չափաբաժինը: Շնորհակալություն բոլորին, ովքեր ներգրավված են պատվաստումների արշավում, և բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են: Համավարակը հաղթահարելու բանալին պատվաստումն է», – թվիթերյան իր օգտահաշվում գրել է Շտեֆան Զայբերթը՝ մեջբերելով Մերկելի խոսքերը։

Գրառմանը կից Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական խոսնակը տեղադրել է պատվաստման վկայագրի լուսանկարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում