AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի նախագահի խոսքերին

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են: Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև:

Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից՝

«(...) Նրանք (նկատի ունի հայերին) լավ բժիշկների կարիք ունեն: Ես բազմիցս ասել եմ, որ նրանց թունավորել են: Այս թույնը հիմնականում գալիս է իրենց սփյուռքից, որը Ֆրանսիայի հարավում, Կալիֆոռնիայում, Կրասնոդարի մարզում և այլ մայրաքաղաքներում շատ հանգիստ և գեղեցիկ վայրերում նստած կյանքն են վայելում: Նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերն իրենց պատանդը, գործիքը լինեն, որպեսզի իրենք կարողանան զբաղվել կտրուկ և շովինիստական գաղափարներով: Հայ հասարակությունը (...) ապրում են երկաթե վարագույրի հետևում և այս թունավոր գաղափարների ազդեցության տակ են: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում»:

«(...) դա կրկին իրենց հոգեբանության հետ է կապված: Նրանք կարծում են, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Այդ հոգեբանությունը նրանց գցել է ներկայիս նվաստացուցիչ վիճակի մեջ, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է օգնեն: (...) Նրանք չեն գիտակցում, որ խնդիրը հենց իրենց մեջ է: Հայաստանի ամենամեծ վտանգը հենց իրենց հոգեբանությունն է: Սա պետք է փոխվի և գուցե դա շրջադարձային կետ կլինի, որպեսզի հասկանան թե մենք իրենց ինչ ծանր դաս ենք տվել»:

«Սա նրանց հոգեբանությունն է: Նրանք դաստիարակվել են այնպես, կարծես աշխարհի ամենամեծ ազգն են, արժանի են լիակատար աջակցության, բոլորը պարտական են իրենց, ոչ ոք չգիտի ինչու: Նրանք օգտագործում էին կեղծ պատմություններ ՝ անձնական և կորպորատիվ առավելություններ ստանալու համար: Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «Անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»:

Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:

Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությամբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ:

Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը:

Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:

Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթն ունեցել է «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը՝ ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.)»:

Լրահոս
Այս լուսանկարը Նիկոլի հետ կապ չունի, բայց այն մեղավոր է ամեն ինչում, այն խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության, մարդկային պարկեշտության և պետական մտածողության․ Մ․ Մինասյան Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում. Կոպիրկին Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan