Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Այսօր մենք տեսանք, որ թուրքը Երևանում է. դա մեկ թուրք չէր, թուրքեր էին, շատ թուրքեր, որոնք հույս ունեին, որ դիմակներով էին և մենք կարող է՝ չճանաչենք: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Բոլոր այն թուրքերը, որոնք թաքնվել էին ՔԿ աշխատասենյակներում, մեջքով էին կանգնած, երբ նկարվում էին, նրանց բոլորի դեմքը հատիկ-հատիկ ավելանալու է իրենց թուրք պատվիրատու Նիկոլի կողքին: Թրքություն էր, որն այսօր արեցին ՔԿ-ում, երբ թուրքին տվեցին շուռնուխցի մեր հայրենակցի տունը, թուրքին բերեցին Շուռնուխի պռնկին, նրանք վաղ թե ուշ արժանանանլու են թուրքի ճակատագրին»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ չի կարող մեր երկրում լինել նման թրքաբարո արարք: «Պատժվելու են: Թող պարգևավճարով իրենց հիշատակի մասին ֆիլմեր պատրաստեն, որովհետև այն թրքությունը, որն արեցին այսօր, հանուն մեր ապագա սերունդների, հանուն մեր զավակների, թոռների, թող որևէ մեկի մտքով չանցնի, որ իշխանությանը ծառայելու համար կարող է նման թրքություն անել: Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանել: Նրանք պետք է պատժվեն, որ արմատախիլ լինեն մեր երկրից»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում