AM | RU
USD
EUR
RUB

Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը

 

Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է։ Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները։

2018-ի ապրիլի 23-ից հետո Հայաստանը ղեկավար չունի։ Զարմանալի է, բայց մենք երեք տարի շարունակ չհասկացանք այս պարզ, բայց ամենակարևոր խնդիրը։ Մեր բոլոր պրոբլեմների հիմքում սա էր։

Էյֆորիկ զանգվածները ձայն տվեցին մի պատահականության, որը չդարձավ պետության ղեկավար։ Մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը պետության ղեկավարի պաշտոնը թափուր էր։ Հենց այդ պատճառով էր պատմական պատահականությունը իրեն պահում հանրային խուլիգանի նման՝ թշնամանք ու քաոս տարածում, հարձակվում դատարանների վրա, քրեական գործեր պատվիրում, տապալում համավարակի դեմ պայքարը, որից հազարավոր մարդիկ մահացան ու դժբախտացան ընտանիքներ, տապալում և փակուղի բերում խաղաղ բանակցությունները, ասում՝ ինչ մտքին գալիս էր, առանց հետևանքների մասին մտածելու, հրահրում պատերազմ։ Ոչ մի պետության ղեկավար 30 տարի ստեղծված բանակը 3 օրում չէր վերածի կամավորական խմբավորումների, ոչ մի պետության ղեկավար գիտակցաբար կոչ չէր անի ու մահվան չէր տանի հազարավոր երիտասարդների Բայրաքթարների տակ. կրկնում եմ՝ գիտակցաբար, որովհետև նա շատ լավ գիտեր իրավիճակը։ Ոչ մի պետության ղեկավար այդքան հեշտ չէր մերժի պատերազմը կանգնեցնելու առաջարկները՝ հասկանալով, որ դա նշանակում է մի քանի հազար նոր զոհ ու բազմաթիվ հազար նոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ։

Նա այդպես էր անում, որովհետև չէր զգում սոցիալական և պետական պատասխանատվություն, նա պետության ղեկավար չէր և ինքը դա գիտեր։ Պատահականության զգացումը 2.5 տարի նրա ինքնաընկալումն էր։
Երկրի իրական ղեկավարը չի կարող երկրով շրջել հազարավոր ոստիկաններով շրջապատված։ Այդպես անում են կամ օկուպանտները, կամ խունտայի ղեկավարները, կամ դրսի հատուկ ծառայություններից նշանակված կառավարիչները, օրինակ՝ Պոլյանիչկոն 90-ականների սկզբին Ղարաբաղում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին նրա՝ պատմական պատահականության կարգավիճակը, փոխվեց. նա դարձավ Պարտության սիմվոլը։ Սարդարապատից հետո 100 տարի պարտություն չտեսած հայ ժողովրդին նա բերեց պարտություն, աղետ, ստորացում։
Նրա հրաժարականը ֆիկտիվ է։ Նա երկրի ղեկավար չէ, որ հրաժարական տա։ Նա զբաղեցնում է Պարտության սիմվոլի պաշտոնը, իսկ դրանից նա նրաժարական չի տվել։ Հիմա ընտրություններ են։ Ընտրություն՝ դեռևս 2018 թվականի մարտի 23-ից թափուր մնացած ՀՀ ղեկավարի պաշտոնի համար։

Պարտության սիմվոլը հիմա է հայտ ներկայացնում դառնալ ՀՀ 4-րդ ղեկավար։ Նրա կարգախոսն է անթասիբ ու նվաստացուցիչ խաղաղությունը։ Եվ նա բոլոր հնարավոր այլանդակությունները՝ գռեհիկ պոպուլիզմ, քրեական գործեր, ընտրակեղծիքներ, անելու է ՀՀ ղեկավարի պաշտոնին տիրանալու համար։

Ընտրության մյուս նժարին Արժանապատիվ խաղաղության և ազգային վերելքի կարգախոսն է։
Ավելի պարզ ընտրություն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։
Ընտրում ենք՝ կամ նա, կամ սա։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման Մենք խաղաղ էինք մեր լեռների պես. Ֆրանսիայի դեպսանի գրառումը Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին ՀՀ ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետդեպի օգտագործած եզրույթների վերաբերյալ․ Tert.am Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կան բերման ենթարկվածներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ» Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ» Իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում. «Փաստ» Թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել. «Հրապարակ» ՊՆ. Ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել Կանադան իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ-ն խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար ԱՄՆ Պետդեպը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ է անվանել 12 ժամ գազ չի լինի. մանրամասներ Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան Ինչի՞ համար է Ալիևին պետք Նիկոլը․․․ Մի՛ ստեք, մարդիկ անզեն աչքով տեսնում են, որ ադրբեջանցիները քայլելով գալիս են․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Ինչպես է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում. Աննա Գրիգորյան Փաշինյանն ուժեղացված թիկնազորով հեռացավ ԱԺ-ից՝ չպատասխանելով հարցերի (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվել այդ բանակի վրա և այդ բանակը դատապարտված է անգործության․ Վազգեն Մանուկյան Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը. Hraparak.am Ադրբեջանցիներն անարգել խախտել են սահմանը Գեղարքունիքի մարզի ոչ թե մեկ, այլ երկու տեղում․ Վրթանեսյան Դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան Ինչու՞ կարևոր գերատեսչությունները, որոնց շատ հարցեր ունենք, չեն մասնակցում հրատապ նիստին. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԱԺ Հարցազրույց Ավստրիական զարգացման բանկի /OeEB/ գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թշնամի երկրի զինվորը 5-6 կմ ներխուժել է ՀՀ տարածք, նրանց հետ բանակցում են. լրջանալ է պետք. Մակինյան (տեսանյութ) ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Ծեծկռտուք ու հայհոյանքներ Սյունիքում. կամավորականները պահանջում են վերադարձնել զենքերը (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ «Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է ՌԴ անվտանգության հարցերին». Պուտին ՌԴ բանակի գեներալ Դվոռնիկովը Հայաստանում է Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ. (տեղորոշում). ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինցիներին աջակցում է նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan