Բելառուսում նշել են ՀԱՊԿ երկրների համար հիմնական սպառնալիքները

Բելառուսում նշել են ՀԱՊԿ երկրների համար հիմնական սպառնալիքները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների համար սպառնալիքների հիմնական աղբյուրներից է Արևմուտքի կոալիցիոն և ազգային ռազմական կարողությունների կուտակումը Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ակտիվ ընդլայնմամբ: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, Խրենինը մասնակցել է ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որը տեղի է ունեցել Դուշանբեում: «Բելառուսի ռազմական պատվիրակության ղեկավարը նշել է, որ կազմակերպության անդամ երկրների համար սպառնալիքների հիմնական աղբյուրներն են. Արևմուտքի կոալիցիոն և ազգային ռազմական կարողությունների կուտակումը Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ակտիվ ընդլայնմամբ, զինված բախումները` առաջին հերթին Սիրիայում և Աֆղանստանում, ինչպես նաև միջազգային ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության պահպանվող բարձր մակարդակը»,- ասված է հանրապետության ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ըստ նախարարության, Խրենինը նշել է նաև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին բնորոշ ամենահրատապ խնդիրները, այդ թվում՝ «լայնածավալ տեղեկատվական պատերազմ սանձազերծելը, Արևմուտքի ապակառուցողական գործողությունները հետխորհրդային տարածքում իրավիճակն ապակայունացնելու և խարխլելու համար, չկարգավորված հակամարտությունները և գունավոր հեղափոխությունները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում