ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով կան սահմանափակումներ ռազմական վաճառքի և օգնության առումով. ԱՄՆ դեսպան

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով կան սահմանափակումներ ռազմական վաճառքի և օգնության առումով. ԱՄՆ դեսպան

Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ սահմանափակումներ է դնում ամերիկյան ռազմական օգնության վրա, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել», – ասել է նա:

Նրա խոսքով, ռազմական վաճառքի և օգնության առումով կան որոշ սահմանափակումներ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում