Հունաստանը կրկին դռները բացում է հանգստացողների համար. ինչ է պետք է իմանան զբոսաշրջիկները

Հունաստանը կրկին դռները բացում է հանգստացողների համար. ինչ է պետք է իմանան զբոսաշրջիկները

Զբոսաշրջիկները, որոնք կլինեն պատվաստված կամ կունենան կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական պատասխան, կկարողանան այցելել Հունաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Հունաստանի վարչապետը ներկայացրել է նախագիծ՝ սահմանափակումները փուլ առ փուլ հանելու համար: Մայիսի 3-ից Հունաստանում իրենց աշխատանքը կվերսկսեն ռեստորաններն ու սրճարանները: Մեկ շաբաթ անց՝ մայիսի 10-ին, կբացվեն դպրոցները, իսկ մայիսի 15-ից նրանք, ովքեր ստացած կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափը կամ կունենան Covid-19-ի թեստի բացասական պատասխան, կարող են մուտք գործել Հունաստան:

Մասնագետները նշում են, որ այս փուլում Հունաստան այցելելողները կկարողանան հանգիստ պայմաններում վայելել երկիրը, քանի որ նախորդ տարիների նման զբոսաշրջիկների հոսք դեռ չի լինի: Չնայած մուտքի գործընթացը հեշտացնելուն, տեղի իշխանությունները տեղեկացնում են, որ անհրաժեշտ է տեղյակ լինել որոշ սահմանափակումներից, որոնք դեռ պահպանվելու են: Մասնավորապես, պարետային ժամերը կրճատվելու են, սակայն դեռ այդ ռեժիմը հանելու մասին խոսք չկա: Այնպես, որ գիշերային կյանքը վայելելու հնարավորություն չի լինի: Դրանից բացի, դեռ խոսք չկա մշակութային և ժամանցային վայրերը, ինչպես, օրինակ, թատրոնները, համերգային սրահները, կինոդահլիճները բացելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում