Ղրղզստանում երկօրյա սուգ է հայտարարվել

Ղրղզստանում երկօրյա սուգ է հայտարարվել

Ղղզստանում այս հանգստյան օրերին՝ մայիսի 1-ից մայիսի 2-ը ներառյալ, հայտարարվել է ազգային սուգ՝ ի հիշատակ Տաջիկստանի հետ սահմանային հակամարտության զոհերի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությանը:

«Ղրղզստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ 2021 թվականի մայիսի 1-2-ը Ղրղզստանի Հանրապետությունում հայտարարվել են ազգային սգո օրեր», – ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում