«Ապրիլյան պատերազմի» հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում

«Ապրիլյան պատերազմի» հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ԱԺ փակ նիստում

ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել ԱԺ փակ նիստում։

Հարցին կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1։

Պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ հանրային կարևորություն ներկայացնող հարցերը ինչո՞ւ են փակ նիստով անցկացվում․ «Հանրությունը դա պետք է իմանա»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ փաթեթը, որը կազմել է քննիչ հանձնաժողովի կողմից, պարունակում է պետական գաղտնիք։

«Փաստաթուղթը գաղտնագրվել է, գտնվում է ԱԺ համապատասխան ստորաբաժանումում։ Բոլոր պատգամավորները պետք է ծանուցված լինեին, որ կարող են գնալ և մանրամասն ծանոթանալ դրան»,-նշեց Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում