AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես փոշիացնել հետախուզության տվյալները. Ավետիք Չալաբյան

 

Երեկ ԱԽ Քարտուղարի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Արմեն Գրիգորյանը, որը հայտնի իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից արված բազմաթիվ անհեթեթ հայտարարություններով, հանդես եկավ հերթական «սենսացիոն» հայտնությամբ, պնդելով, որ անցած տարվա հունիս ամսից ի վեր ՀՀ իշխանությունները հետախուզական տվյալներ են ունեցել սպասվող պատերազմի մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Ինչպես փոշիացնել հետախուզության տվյալները»:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ ասած, հատուկ հետախուզություն պետք չէր ունենալ, որպեսզի անցած տարվա հունիսի տավուշյան դեպքերից հետո հասկանալ, որ թշնամին պատրաստվում է պատերազմի՝ դա արվում էր այնքան ակնհայտ, որ միայն մանկամիտները կարող էին չնկատել ծանր սպառազինությունների տեղափոխումը Թուրքիայից, լայնամասշտաբ համատեղ զորավարժությունները, կտրուկ աճած հայատյաց հռետորաբանությունը, և բանակցային գործընթացի վերջնական ձախողումը։ Նաև, իմաստ չէր լինի անդրադառնալ այս անձի հերթական անհեթեթ խոսքերին, եթե նրա, ու իր վերադասի անգործությունը այդպիսի ծանր հետևանքներ չունենային մեր երկրի և ժողովրդի համար։

Սակայն քանի որ Արմեն Գրիգորյանը հպարտորեն պնդում է, որ իրենց իշխանությունը հունիսից տեղյակ էր սպասվող պատերազմի մասին, և ցանկանում եմ ավելի շատ նրա վերադասին հարցս ուղել՝ եթե իսկապես տեղյակ էիք և չորս ամիս ունեիք, ի՞նչ եք արել այդ ընթացքում պատերազմին առավելագույնս կազմակերպված պատրաստվելու համար։ Մասնավորապես՝

ա) ի՞նչ եք արել պահեստազորը մոբիլիզացնելու և ապագա ռազմական գործողություններին պատրաստելու համար (հիշեցնեմ, որ պահեստազորի մոբիլիզացիան զգալի չափով պատերազմի ընթացքում տապալվել է, և դա արդեն հնարավոր չի թաքցնել)

բ) ի՞նչ եք արել զինամթերքի և հանդերձանքի պաշարները համալրելու նպատակով (հիշեցնեմ, որ կամավորների և պահեստազորայիննների համար հանդերձանքը քրոնիկ չէր բավարարում, իսկ զինամթերքը պատերազմի ժամանակ տեղափոխում էին մի կերպ Հայաստան հասնող, եռապատիկ թանկ արժեցող ինքնաթիռներով)

գ) ի՞նչ եք արել մեր առանցքային սպառազինությունը թշնամուց քողարկելու նպատակով (հիշեցնեմ, որ պատերազմի առաջին իսկ օրը թշնամին շարքից հանեց մեր ՀՕՊ միջոցների 25%-ը, մասնավորապես, խոցելով թանկարժեք С-300 դիվիզիոններից մեկը)

դ) ի՞նչ եք արել լրացուցիչ ամրաշինական կառույցներ և բնագծեր ստեղծելու ուղղությամբ (հիշեցնեմ, որ Ջաբրայիլը գրավելուց հետո թշնամին համարյա անարգել հասավ մինչև ՀՀ սահման, քանի որ ճանապարհին այլևս ոչ մի ամրաշինական բնագիծ և պաշտպանական ենթակառուցվածք չկար)

ե) ի՞նչ եք արել դաշնակից երկրներից լրացուցիչ սպառազինություն ձեռք բերելու համար (հիշեցնեմ, որ ՌԴ-ից մենք սկսեցինք նոր սպառազինություն ստանալ միայն պատերազմի վերջին օրերին, թեև կարող էինք ստանալ նաև պատերազմից առաջ)

զ) ի՞նչ եք արել մեր զինված ուժերի անձնակազմը սպասվող պատերազմի բնույթին լավագույնս պատրաստելու համար (հիշեցնեմ, որ մեր կորուստների գերակշիռ մասը հետևանք է ԱԹՍ-երի և այլ ճշգրիտ խոցող միջոցների հարվածների, որից զորքերը անթույլատրելիորեն վատ էին պատսպարված)

է) և վերջապես, եթե չորս ամիս գիտեիք, որ պատերազմ է գալիս, ի՞նչ եք արել դիվանագիտական միջոցներով այն կանխելու համար (օրինակ, փորձե՞լ եք դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությանը՝ հրատապ վեհաժողով հրավիրելու նպատակով)

Կարող եմ հարցերս շարունակել, բայց կսահմանափակվեմ այսքանով։ Քանի որ պատերազմը այսպես ապաշնորհ տապալած ուժը հավակնում է ապագա ընտրություններով նորից վերարտադրվել, և համոզել միամիտներին, որ իր հետ դեռ "Ապագա կա", կուզեի, որ այս հարցերը նրանց տրվեն ընտրողների հետ յուրաքանչյուր հանդիպմանը, և այս ուժի պարագլուխը փորձի բացատրել, թե ինչպես կարելի է մեր ապագան նորից վստահել իրեն, եթե դեռ մոտ անցյալում, ունենալով հետախուզության հստակ տվյալները մոտալուտ պատերազմի մասին, նա այսպիսի ակնհայտ անգործություն է ցուցաբերել՝ այն կանխելու կամ գոնե առավելագույնս նրան պատրաստվելու նպատակով, և կանգնեցրել է մեզ բոլորիս այսպիսի ծանր (և որոշ դեպքերում անդառնալի) կորուստների առաջ։

 

Լրահոս
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan