AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլի իմացությամբ հենց հիմա ուղղակիորեն տարածք է հանձնվում Սյունիքում. Նարեկ Սամսոնյան

 

Սյունիքի դեպքերը հերթական անգամ վկայում են Հայաստանում տիրող անիշխանության մասին, երբ բանակցում են ռուս խաղաղապահները, և մենք բառիս բուն իմաստով անտեր պետություն ենք: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը անդրադառնալով՝ Սյունիքում տիրող իրավիճակին:

«Մենք մի պետություն ենք, որը չունի իշխանություն կամ ունի իշխանություն, որն ուղղակիորեն ղեկավարվում է ՀՀ թշնամիների կողմից: Մենք ապրում ենք մի երկրում, որը խենթանոցի է նման: Նիկոլի իմացությամբ հենց հիմա ուղղակիորեն տարածք է հանձնվում Սյունիքում և այսքանից հետո արձագանքները քանի՞սն են, ովքե՞ր են արձագանքել այս հարցին»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Ասուլիսի ընթացքում նա նաև նշեց՝ այս պահի դրությամբ չի կարող ասել՝ ինչ գործողություններ է անում Ադրբեջանը և ինչ մոտիվացիա ունի նա: «Ադրբեջանի իշխանությունները կարիք չունեն մտածելու, որ Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, իրենք կարող են պարզապես ասել, որ Նիկոլը չդիմի և նա չի դիմելու»,- նշեց նա:

Նարեկ Սամսոնյանը նաև անդրադարձավ հունիսի 20-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին և նշեց, որ հնարավոր է՝ Փաշինյանը այս կերպ փորձի չեղարկել ընտրությունները:

«Արտահերթ ընտրություններ, գուցե, չլինեն, նա ռազմական դրություն հայտարարի և նման կերպ այդ հարցը փակի, չեմ բացառում նաև, որ ընտրություններ լինեն, բայց առանց Սևանի, առանց Սյունիքի մարզի, քանի որ այս երկրում ամեն ինչ հնարավոր է»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Նարեկ Սամսոնյանը նաև անդրադարձավ #antinikol շարժմանը և նշեց՝ շարժումը պոտենցիալ ունի դառնալու երիտասարդության և՛ մաս, և՛ հիմնական թիրախը հասարակության պասիվ զանգվածն է:

«Մենք հարցումների միջոցով պարզել ենք, որ կա հատված, որը ոչ մեկին կողմնակից չէ և չի պատրաստվում գնալ ընտրության։ Սա շատ վատ է, և երկիրը պասիվ հանձնողների շերտն է, իսկ երբ այս շարժումը տալիս ես հանրությանը, այն դառնում է ամեն մեկի համար գիտակցական մակարդակ, դու դրանով նվազեցնում ես դավաճանի հավանական ընտրությունը և պասիվ հանձնողների թիվը կրճատում ես»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Լրահոս
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում «Մի´ գոռա, հանգիստ արի». բերետավորները մեքենայից իջեցրին ու բերման ենթարկեցին ակտիվիստներին․ տեսանյութ Ավտոերթի մասնակիցներին ապօրինի ձերբակալում են՝ ավտոմեքենաները թողնելով փողոցում Բաքուն ուղիղ հայտարարում է՝ Հայաստանում ընդդիմությունը չպետք է գա իշխանության Ոստիկանը հայհոյելով ու հարվածելով բերման է ենթարկում ակցիայի մասնակցին․ տեսանյութ Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ․ Արման Թաթոյան Սպասվում է անկայուն ջերմային ֆոն․ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն. կա վիրավոր Չորս ուղղություններով պետք է պարալիզացնենք Երևան մտնող և Երևանի փողոցները․ տեսանյութ ՈւՂԻՂ. «Դիմադրություն» շարժումն անհնազանդության ակցիաներ և ավտոերթեր է անում Երևանում ՈՒՂԻՂ. Նիկոլ, հեռացի՛ր. ավտոերթ՝ Երևանի փողոցներով ՈւՂԻՂ. Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Որ վայրերից են վաղը մեկնարկելու ավտոերթերը Մայիսի 16-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Առավոտյան 8:00 սկսում ենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ, իսկ երեքշաբթի օրվանից շարժմանը տալիս ենք նոր թափ. Իշխան Սաղաթելյան Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը մահացել է 27 տարեկանում Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի կազմում դարձավ Բելգիայի չեմպիոն ՈւՂԻՂ. Դիմադրության շարժման մեծ հանրահավաք-երթը Հատուկ զգուշացում Նիկոլին սպասարկող ու ֆինանսավորող օլիգարխներին. ուշքի եկե'ք. Սաղաթելյան Ծոծորակներդ կտեսնեք, պառակտված շարժում չեք տեսնի. Արթուր Վանեցյան Զարթնած Լաոն իր ուժով սրբելու է յուրաքանչյուր աղբ ու աղբաման. Սերժ Սրապիոնյան Ինչ է փոխվելու Փաշինյանի հեռացումից հետո. Արտակ Զաքարյանի ծրագրային ելույթը Հասել ենք մի օրի, երբ ոստիկանները մնացել են բիզնեսմենից պեչենի ստանալու հույսին․ տեսանյութ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Ռուսաստան ՈւՂԻՂ․ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում Երկրաշարժ՝ Բավրայի մոտակայքում․ ցնցումները զգացվել են Երևանում և մի շարք մարզերում ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը․ ՀՀ ՊՆ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի Արցախում փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան Ավետիք Չալաբյանը կալանավորվեց Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել Սերժ Սարգսյանի գրասենյակը հերքում է, որ հանդիպում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ Ադրբեջանն ու Թուրքիան թող իմանան` առ ոչինչ ենք ճանաչելու Փաշինյանի` իրենց հետ բանակցածը Սա Ղարաբաղյան երկրորդ շարժումն է, այն համաժողովրդավարական է ու անկասելի. Սաղաթելյան Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ՈւՂԻՂ․ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալությունը, բիրտ ուժ կիրառելը խոսում է մեկ բանի մասին՝իշխանությունը ցայտնոտի մեջ է․ տեսանյութ Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan