ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է
Նմանատիպ
Այսօր հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է։
Հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից են Լարային կվարտետը, «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են կոմպոզիտորի թավջութակի և դաշնամուրի սոնատը, սիմֆոնիան` լարային նվագախմբի և լիտավրների համար: Հեղինակել է նաև բազում այլ ստեղծագործություններ։ Կոմպոզիտորի աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 17-ին կկայնա Էդվարդ Միրզոյան -100 համերգը, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները։
Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1946-1948 թվականներին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե…», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը։
Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական՝ «Փլուզում», 1959 թ., «Քաոս», 1974 թ., «Հեղկոմի նախագահը», 1977 թ., «Աքսորական դ 011», 1979 թ., «Խաչմերուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական՝ «Այսօր արևոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ)։
1956-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թվականից՝ պատվավոր), 1977 թվականից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թվականից՝ պատվավոր) նախագահ։
Է.Միրզոյանը մաhացել է 2012 թվականին:
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում