Ստացվում է՝ թշնամին 6 կիլոմետրից ավելի է եկել. զինվորական

Ստացվում է՝ թշնամին 6 կիլոմետրից ավելի է եկել. զինվորական

«Սև լիճն այս կողմից ճանապարհով 5 կիլոմետր է, 5 կիլոմետր արդեն իջել են ու հետ չեն գնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է զինվորականներից մեկը:

Նա նշել է, որ երբ ասում են 3,5 կիմոտեր է թշնամին առաջ եկել, երևի նկատի ունեն օդայինով, բայց ճանապարհով 5 կիլոմետրից ավելի է՝ չհաշված Սև լճի լայնությունը, որ այն մի ափից են եկել:

«Ստացվում է՝ 6 կիլոմետրից ավելի եկել են»,- նշել է նա:

Վերիշենից էլ օդայինով ուղիղ գծով 2 կմ հեռավարության վրա են ադրբջենացիները:

Մեկ այլ զինվորական էլ ասել է, որ թշնամին ու մենք դեմ դիմաց ենք. «Իրենք հիմա Սև լճի ամբողջ տարածքում են և բլրից սկսած իրենց զորքերն են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում