Ադրբեջանցիներն անարգել խախտել են սահմանը Գեղարքունիքի մարզի ոչ թե մեկ, այլ երկու տեղում․ Վրթանեսյան

Ադրբեջանցիներն անարգել խախտել են սահմանը Գեղարքունիքի մարզի ոչ թե մեկ, այլ երկու տեղում․ Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաստորեն՝ 2 օր առաջ Գեղարքունիքի ևս մեկ հատվածում են առաջ եկել. «մայիսի 12-ին ադրբեջանցիները Գեղամասարի հատվածում խախտել էին պետական սահմանը, և սարերի ազատ տարածքներում մոտ 1-2 կմ առաջ եկել՝ Նորաբակ և Կութ համայնքների տարածքում»։

Եւ այսպես, ադրբեջանցիներն անարգել խախտել են սահմանը Գեղարքունիքի մարզի ոչ թե մեկ, այլ երկու տեղում. Նորաբակ / Կութ հատվածում և Վերին Շորժա գյուղի մոտ։

Երկու տեղն էլ մոտ 2կմ առաջ են եկել ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ արգելքի։

Ինչքանով հասկանում եմ՝ հովիվներն են ադրբեջանցիներին նկատել, ոչ թե զինվորականները։

Այսինքն, այսպես կարող է պարզվել, որ ինչ-որ այլ տեղերում էլ են մտել, ուղղակի դեռ ոչ ոք չի նկատել։

Դուք հասկանո՞ւմ եք Հայաստանի անվտանգությունն այսօր ինչ վիճակում է։

6 ամիս որևէ աշխատանք չի արվել, բացի Նիկոլի հետույքը պահելուց։

Բնագիծ չկա, բաց է։

Նոյեմբերի 10-ից ասում ենք, գոռում ենք, մեզ ճղում ենք, որ եթե Նիկոլը մնաց իշխանության ղեկին, այսպես է լինելու։

6 ամիս է՝ շարունակում եմ լսել. «Վայ, միայն նախկինները չգան, վայ, Քոչարյանին հավան չեմ, Սերժին հավան չեմ, Վանեցյանին հավան չեմ, Վազգեն Մանուկյանին հավան չեմ» և այլն, և այլն։

Իլհամ Ալիևի՞ն եք հավան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում