«Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ կարգավորել հարաբերությունները». Լավրով

«Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ կարգավորել հարաբերությունները». Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ կարգավորել հարաբերությունները, սակայն դա պետք է հիմնված լինի իրավահավասարության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Tert.am-ի հաղորդմամբ, փոխանցում է ria.ru-ն։

«Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը, որը, իհարկե, պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության, այլ ոչ թե միակողմանի գործողությունների և նախապայմանների հիման վրա»,- ասել է Լավրովը Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Նշենք, որ ՌԴ-ի և արևմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Դոնբասում և Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում