Նիկոլ Փաշինյանի պատճառով կաթվածահար են արել ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանի պատճառով կաթվածահար են արել ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ անց Prime hall հանդիսությունների սրահում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական դրամահավաքը:

Սրահը գտնվում է Զովունի տանող ճանապարհին, ու քանի որ Փաշինյանն էլ է մասնակցելու այս միջոցառմանը, ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են հավաքված այստեղ, որոնք փակել են որոշ ճանապարհներ, այդ թվում` Prime Hall տանող ճանապարհն ու հատուկ թույլտվությամբ են մեքենաներին թողնում մտնեն ներս: Այս ամենի արդյունքում բառի բուն իմաստով կաթվածահար է եղել Դավիթաշենից Զովունի տանող ճանապարհը, ինչ է թե Նիկոլ Փաշինյանն է գալիս:

Նկարում երևացող մեքենաներից մեկը արդարադատության նախարարին է սպասարկում, 33 LG 033 համարներով այն շքեղ ու թանկարժեք Mercedes-Benz GL ամենագանցի ղեկին էլ կարծես իմքայլական պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամի Բաքոյանն է:

Նշենք, որ բավականին թանկարժեք ու շքեղ մեքենաներ են գալիս մտնում ներս` հավանաբար ֆինանսապես օգնելու իշխանական կուսակցությանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում