AM | RU
USD
EUR
RUB

«Группа поддержки»-ն և ոստիկանական հսկայական ռեսուրսը Փաշինյանի հետ Շիրակում էին․«168 ժամ»

 

«168 ժամը» գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում Շիրակի մարզում:

Ի դեպ, հիշեցնենք, որ Շիրակի մարզից գերեվարված 6 տասնյակից ավելի մեր տղաների հարազատները դեռևս քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ հայտարարել էին, որ որևէ կուսակցության կամ դաշինքի ոտքը Շիրակի մարզում չի լինելու, մինչև իրենց տղաները չվերադառնան: Եվ այս համատեքստում շատ հետաքրքիր է, թե Ազատանում որտեղից են գերիների մեծ մասը, և երեկոյան Գյումրիում ինչպես կընթանա նրա քարոզարշավը:

Մինչ այդ, սակայն, տեսանք, որ Մարալիկում, հետո նաև Արթիկում Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, քարոզարշավն իրականացրեց անխոչընդոտ:

Արթիկում, ի դեպ, վերջինիս քարոզարշավը բավականին մարդաշատ լինելու տպավորություն էր թողնում, սակայն 168.am-ի տեղեկություններով, ինչպես վերջին շրջանում առհասարակ բոլոր մարզային այցելությունների ընթացքում, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը մարզ է այցելել շրջիկ միտինգավորների ու աջակիցների պատկառելի խմբերով, որոնց տեղափոխում են ավտոբուսներով և ավտոմեքենաներով:

Շիրակի մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի աթոռը զբաղեցնողը կրկին կազմակերպված ձևով իր հետ «աջակից» աշխատողների մեծ խումբ է տարել մարզ:

«Երևանից եկած մոտ 40 մեքենա հաշվել ենք տեղում: Ամենապարզ հաշվարկով՝ 150-180 մարդ հետը շրջում են. մայկաներով, գլխարկներով «группа поддержки»-ն է: Ամբողջ բեմադրությունների մեջ մասսայականության ու կեղծ ծափերի իմիտացիան հենց այս խմբերն են ստեղծում»,- ասաց մեր աղբյուրը:

Մեր աղբյուրը նաև հեռախոսով նկարահանել էր, թե Փաշինյանի՝ Մարալիկ այցից առաջ քանի-քանի շարասյուներով ճանապարհային ոստիկանության մեքենաներ են հանդիպման վայր գնում և նաև ճանապարհ բացում նրա համար: Ոստիկանական ողջ ռեսուրսը պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղված է նրա քարոզարշավն ու այցերը կազմակերպելով:

«Նկարել եմ մեքենայիս միջից, տեսեք, ոստիկանական ամբողջ համակարգը մեր բյուջեի հաշվին ծառայեցնում են էդ կապիտուլյանտին»,- ասաց մեզ հետ կապված քաղաքացին:

Ի դեպ, տարօրինակորեն այսօր աննախադեպ հանդարտ ու թվացյալ հանգիստ է Նիկոլ Փաշինյանը, և անգամ իր աջակիցների՝ Ռոբերտ Քոչարյանին երկրից արտաքսելու կոչերին չի արձագանքում»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան ՀՔԾ–ն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը հայտարարություն է տարածել Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ Կրակոցներ՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսական մամուլին բարկացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա բացելու լուրերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու մասին Ի՞նչ տեղի կունենա, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չվերցնեն մանդատները. պարզաբանում է Աթանեսյանը «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան Բայրամովը՝ Երևանից ունեցած ակնկալիքների մասին Ով, որ մարզում է առավելագույն ձայներ հավաքել Կրեմլի արձագանքը Փաշինյանի հաղթանակին Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից. պարզաբանում է ԿԸՀ նախագահը Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է. գիշերը ձերբակալել են Մանախին Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. Արցախի ԱԻՊԾ Ռոբերտ Քոչարյանը հավաք է հրավիրել Ադրբեջանը Հայաստանից գումարային փոխհատուցում է պահանջում Բաքվում սկսվել է 13 հայ ռազմագերիների գործով դատը Հայ ժողովուրդը պարտվեց ինքն իրեն. Սենոր Հասրաթյան Նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները «Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր Մկրտչյան Արդյունքները պետք է բողոքարկվեն պարտադիր․ խախտումներն ահռելի էին․ Էլիբեգովա Տիգրան Մուկուչյանը՝ երեկվա հոսանքազրկումների մասին Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ Կառավարություն ձևավորելու համար Փաշինյանին չի բավարարել 0,08 տոկոս․ ТАСС «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Որ ուժը քանի մանդատ կունենա ապագա խորհրդարանում Ընտրության արդյունքները բոլոր 2008 տեղամասերից ԿԸՀ պաշտոնական կայքի վերջին տվյալները Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ. Արմեն Աշոտյան Մեղրին ընտրել է Նիկոլ Փաշինյանին 946 ընտրատեղամասերի արդյունքը «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները Ընտրության արդյունքները 706 տեղամասերում Ընտրության արդյունքները 607 տեղամասերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan