Որևէ անգամ չեմ զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ ատելություն տարածի․ Արման Թաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Որևէ անգամ չեմ  զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ ատելություն տարածի․ Արման Թաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասին այսօրվա հայտարարություններին։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ելույթի ժամանակ անդրադարձել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին՝ նշելով, որ Հայաստանում գոյություն է ունեցել իշխող էլիտա, որն անընդհատ իրեն վերարտադրում է, և բոլոր պետական պաշտոններն այդ էլիտայի ներկայացուցիչների համար են եղել, և այսօր դա ամենաշատը երևում է իրավաբանների վրա։

Նա հայտարարել էր, թե ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին։

Արման Թաթոյան գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն են այն շրջանավարտներին դասավանդել, ովքեր այսօր աշխատում են Կառավարության ղեկավար մարմիններում, դատական իշխանության և իրավապահ մարմինների համակարգում:

Արդյոք այս շրջանավարտներն ատելությամբ են լցված ժողովրդի նկատմամբ:

Ինքս սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, իսկ 2005 թվականից ֆակուլտետում դասավանդում եմ:

Որևէ անգամ չեմ նկատել կամ զգացել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում