AM | RU
USD
EUR
RUB

Հուսահատեցնող է, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք․ Վահե Հովհաննիսյան

 

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի դեմ «կոմպրոմատի» հրապարակման ակնկալիքների մասին։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին։ Մեծից փոքր, խելոքից՝ անխելք։ Սա դարձել է ազգային նպատակի պես մի բան, որն իրականում շատ հուսահատեցնող է։

Հուսահատեցնող է՝ մտածել, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք, որը կազդի ընտրության արդյունքների վրա, կկանխորոշի դրանք։

- Արցախի 75 տոկոսը կորցնելու հետո

- Շուշին կորցնելու հետո

- Դադիվանքը, Ղազանչեցոցը կորցնելու հետո

էլ ի՞նչ կոմպրոմատ ենք ուզում։ Ով ում որտեղ ի՞նչ արեց, ում հետ քնեց կամ արթնացա՞վ։

Ուրեմն դա ավելի՞ ազդեցիկ է, քան այն, որ ադրբեջանցիք մտել են Սյունիք ու Սևանա լճի վերևում՝ ՀՀ պետական սահմանից ներս, հենց այս պահին նստած են։

Շուրջ 5000 զոհ ու 12000 վիրավոր տալուց ավելի ազդեցիկ կոմպրոմա՞տ կա։

Իսկ Բաքվում այս պահին դատվող մեր տղերքի կադրերից ավելի սարսռեցնող կոմպրոմատ կա՞։

Հոկտեմբերի 19-ից պատերազմը չդադարեցնելու և դրանից հետո ամեն օր 100 նոր զոհ տալու փաստը կոմպրոմատ չէ՞։

Հինգ օր է՝ քննարկում ենք, թե ինչ կտարածվի՝ սրա կամ նրա քնե՞լը, թե՞ մի այլ «ցնցող» բան։ Ու չենք հասկանում, որ արդեն 8 ամիս է՝ Ալիևն է «քնում» բոլորիս հետ՝ «երբ ուզի, որքան ուզի» խաղի կանոնով։

Եթե այսքանից հետո Նիկոլին մերժելը պետք է լինի ինչ-որ մասնավոր կոմպրոմատի հաշվին, ապա դա հետագա վերելքի քիչ հույս է տալիս։

Մեր աչքի առաջ Նիկոլը հենց այս պահին պլանավորում է ներքին բախումներ, անթաքույց իրականացնում է դրանց քարոզն ու նախապատրաստական աշխատանքները, սա պարզ տեսնում են իրավապահները, ուժայինները, նրա թիմակիցները, Անվտանգության Խորհրդի անդամները, միջազգային հանրությունը, ու այսքանով հանդերձ՝ չենք կարողանում նրա ձեռքը բռնել։ Էլի սպասում ենք դրա իրականացմանը, որ փաստը տեսնենք ու նոր ասենք՝ բայց ո՞նց այսպիսի բան եղավ։ Սա ուրեմն կոմպրոմատ չէ՞, սա ընդվզման պատճառ չէ՞, սա ուրեմն ուղղակի նրան չընտրելու փաստարկ չէ՞։

Մի ողջ ազգի ու պետության ջարդուփշուր եղած երազանքները, անվտանգությունն ու արժանապատվությունը փոխանակում ենք ինչ-որ անճաշակ սերիալային «կոմպրոմատի» հե՞տ։ Պիտի դադարենք թույլ տալ, որ Նիկոլը մեզ ազգովի վերածի մի մեծ, էժան կոմպրոմատի։ Քաղաքացին, ընտրողը պիտի վերջապես սկսի տեսնել մեր կյանքում տիրող այն հսկա, իրական ու դաժան կոմպրոմատը, որի պարագայում որևէ իշխանություն ոչ թե չէր վերընտրվի, այլև մտքով անգամ չէր անցկացնի կրկին առաջադրվել»։

Լրահոս
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մահացել է 3 մարդ Բրիտանացի բժիշկները Կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել 200 հազար հոգի պատրաստ է հոշոտել Փաշինյանին. Հրապարակախոս ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կրակոցների մասին Իշխանական փոքրոգության ատրակցիոն «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Ովքե՞ր են Քրեակատարողական ծառայության պետի երկու նոր հավակնորդները Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով Որոնողական աշխատանքները շարունակվում են Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում Իրանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին խաղաղության կոչ է արել Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է Հրապարակվեցին երեկ թշնամու կրակից վիրավորված զինծառայողների անունները Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն․ «Փաստ» Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ-ն հաստատեց Ի՞նչ է սպասվում ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Սուպերնախարարից՝ սուպերփոխվարչապետ. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքականության կուրսը. «Հրապարակ» Հայկ Մարությանին ձեռք չեն տա. «Հրապարակ» ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. Գորիսի փոխքաղաքապետ. «Փաստինֆո» Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները. Yerevan.Today Ադրբեջանը զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. գյուղապետ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ ունենք վիրավորներ Հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը Տոկիոյում մեկնարկում են պատմության մեջ ամենաարտասովոր օլիմպիական խաղերը Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր . ԱԱԾ Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Հայաստանում տեսախցիկը ֆիքսել է ավտոմեքենայի պայթյունը, որի հետեւանքով 35-ամյա վարորդ է մահացել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan