«Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացնի

«Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացնի

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«2021 թվականի մայիսի 19-ին ես՝ որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփոիչ հանրահավաք անցկացնելու համար:

Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21: 00, սակայն Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00:

Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը, այդուհանդերձ, քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20 :00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20: 00-ին:

Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին:

Հունիսի 18, Հանրապետության հրապարակ

Դեպի ուժեղ Հայաստան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում