AM | RU
USD
EUR
RUB

Քննչական կոմիտեն պարզաբանում է անհայտ կորած զինծառայողների թվի մասին Սերժ Սարգսյանի հրապարակած տեղեկությունը

 

Հաշվի առնելով 2021թ. հունիսի 16-ին համացանցում ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է հետևյալ պարզաբանումը.

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք դրսևորելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննություն է իրականացվում ագրեսիայի ակտի հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայտնաբերման ուղղությամբ։ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։

Քրեական վարույթի շրջանակներում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։

2021 թվականի հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը։

Մասնավորապես, հարկ է նշել, որ ռազմական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները, ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով, «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ և «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2180-Լ որոշումներով, որոնց համաձայն գտնվելու վայրն անհայտ զինծառայողը ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ համապատասխան տվյալների ստուգման արդյունքում, որոնք ամփոփվում են ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական և սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ծառայողների կողմից և ուղարկվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Նշված միջոցառումների արդյունքում նոր անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ և ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» դաշինքը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր․

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է կապիտուլյանտ իշխանությունների կողմից մինչ այժմ գաղտնի պահվող՝ մեր անհայտ կորած զինծառայողների իրական թիվը ըստ պաշտոնական փաստաթղթի»։

«8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել։ Ամողջ խնդիրն այն է, որ վերջնական չիմանալուց բացի սրանք ամեն ինչ կողծում են։ Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

«Անհայտ կորածները թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»,- ասել է նա։

Դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նաև փաստաթուղթը։

Լրահոս
Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել Բրազիլիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանական զինված ուժերը կրակը ակտիվացրել են Երասխի ուղղությամբ «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից. «Իրավունք» Հերթական աղմկահարույց նախագիծն են ընդունելու. մանրամասներ. «Հրապարակ» Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականները չեն կատարում. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Կցկտուր ցուցմունքներ՝ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով. «Ժողովուրդ» Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ Անգամ Բաբաջանյանը հրաժարվեց. «Հրապարակ» Երկրաշարժ` ՀՀ տարածքում Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 30 Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ Վարդենիսում թշնամու երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել. Աղբյուր Վարդենիսի երկնքում անօդաչու սա՞րք է խոցվել Որքա՞ն զոհ ունի Հայաստանը նոյեմբերի 11-ից հետո «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վերին Շորժա բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ․ ՄԻՊ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan