AM | RU
USD
EUR
RUB

«Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումների վերջին տվյալները

 

«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցումների արդյունքները, թե քաղաքացիները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին են քվեարկելու։ 

«Ըստ հարցումների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 5,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինյան, Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, Հանրապետություն կուսակցության օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության օգտին՝ 1,2 տոկոսը, 5165 ազգային պահպանողական շարժման օգտին՝ 1,0 տոկոսը, «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին՝ 0,8 տոկոսը, Ազգային-ժողովրդավարական բևեռի օգտին՝ 0,7 տոկոսը, Արդար Հայաստան կուսակցության օգտին՝ 0,6 տոկոսը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության օգտին՝ 0,4 տոկոսը, այլ՝ 1,1 տոկոսը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2 տոկոսը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1 տոկոսը»,- մանրամասնեց Նավասարդյանը։

Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։

«Վերջին 11 տարվա ընթացքում մեր կազմակերպությունն ու անձամբ ես այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնավորապես, նաև իշխանական թևից»,– հայտարարեց Նավասարդյանը։

Լրահոս
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մահացել է 3 մարդ Բրիտանացի բժիշկները Կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել 200 հազար հոգի պատրաստ է հոշոտել Փաշինյանին. Հրապարակախոս ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կրակոցների մասին Իշխանական փոքրոգության ատրակցիոն «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Ովքե՞ր են Քրեակատարողական ծառայության պետի երկու նոր հավակնորդները Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով Որոնողական աշխատանքները շարունակվում են Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում Իրանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին խաղաղության կոչ է արել Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է Հրապարակվեցին երեկ թշնամու կրակից վիրավորված զինծառայողների անունները Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն․ «Փաստ» Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ-ն հաստատեց Ի՞նչ է սպասվում ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Սուպերնախարարից՝ սուպերփոխվարչապետ. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքականության կուրսը. «Հրապարակ» Հայկ Մարությանին ձեռք չեն տա. «Հրապարակ» ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. Գորիսի փոխքաղաքապետ. «Փաստինֆո» Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները. Yerevan.Today Ադրբեջանը զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. գյուղապետ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ ունենք վիրավորներ Հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը Տոկիոյում մեկնարկում են պատմության մեջ ամենաարտասովոր օլիմպիական խաղերը Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր . ԱԱԾ Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Հայաստանում տեսախցիկը ֆիքսել է ավտոմեքենայի պայթյունը, որի հետեւանքով 35-ամյա վարորդ է մահացել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan