AM | RU
USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը

 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացնում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով.

«Սիրելի ժողովուրդ,

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։

Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք պարտք ու պատասխանատվություն ունենք մեր անկախ պետականության պահպանման ու ամրապնդման, մեր հայրենիքի զորացման համար։ Պատասխանատվություն ունենք մեր զոհված նահատակների լուսավառ հիշատակի, մեր ներկայի ու գալիքի, մեր սերունդների առջև։ Ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ թոթափելու հետպատերազմյան և նախընտրական օրերին ստեղծված լարվածությունը, վերահաստատելու համերաշխությունը։ Նաև կենսական անհրաժեշտություն է, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։ Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները և հասարակության մեջ թշնամանքի սերմանումը, բռնության ու հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը:

Հայրապետական Մեր հորդորն է, սիրելի ժողովուրդ, զերծ մնալ ատելության խոսքից, անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն, օրինահարգություն և նոր փորձություններով չվտանգել հայրենական մեր կյանքը։ Մեր պատմության նոր էջը կերտենք հավատքով ու լավատեսությամբ, սիրով ու միասնականությամբ։ Միշտ հիշենք, որ Հայաստանում կայուն իրավիճակով, մեր ամուր պետականությամբ է նաև պայմանավորված Արցախի ապագան, արցախաբնակ մեր քույրերի ու եղբայրների հիմնախնդիրների հաղթահարումը։

Այս գիտակցությամբ, այս ոգով ու հանձնառությամբ մասնակցություն բերենք ընտրություններին, անտարբեր չմնանք մեր երկրի վաղվա օրվա հանդեպ, որպեսզի մեր ազգային ու հայրենական անդաստանում տեղ չգտնեն նեղություններ ու տառապանքներ, նոր արհավիրքներ, որպեսզի միասիրտ ու միախորհուրդ հաղթահարենք ներքին ու արտաքին մարտահրավերները, կառուցենք հզոր ու պայծառ հայրենիք՝ խարսխված մեր ինքնությունը պայմանավորող ազգային ու հոգևոր մեր արժեքների վրա։ Այս ընթացքով ի զորու կլինենք առատացնել տերունական օրհնությունը մեր կյանքում և Հայաստանում ու Արցախում մարմնավորել մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի լուսավոր տեսիլքները։

Սիրելիներ, աղոթենք միասնաբար, որ առկա ճգնաժամի հաղթահարման բոլոր ջանքերը Աստծո ողորմությամբ պսակվեն բարի արդյունքներով։ Հայցենք, որ Ամենախնամ Տերը Իր շնորհների և օրհնության ներքո պահի ու պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին, պարգևի իմաստություն ու զորություն, խաղաղ ու ապահով կյանք Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո։

Աստծո սերը, օրհնությունն ու ողորմությունը մեր հայրենիքին ու մեզ ամենքիս. ամեն»։

Լրահոս
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. մահացել է 3 մարդ Բրիտանացի բժիշկները Կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել 200 հազար հոգի պատրաստ է հոշոտել Փաշինյանին. Հրապարակախոս ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կրակոցների մասին Իշխանական փոքրոգության ատրակցիոն «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Ովքե՞ր են Քրեակատարողական ծառայության պետի երկու նոր հավակնորդները Հույս չկար,որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, քայլում ու ուտում. Մկրտիչ Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով Որոնողական աշխատանքները շարունակվում են Արծրունը վերադարձե՞լ է ՊՆ Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում Իրանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին խաղաղության կոչ է արել Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է Հրապարակվեցին երեկ թշնամու կրակից վիրավորված զինծառայողների անունները Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն․ «Փաստ» Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ-ն հաստատեց Ի՞նչ է սպասվում ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Սուպերնախարարից՝ սուպերփոխվարչապետ. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքականության կուրսը. «Հրապարակ» Հայկ Մարությանին ձեռք չեն տա. «Հրապարակ» ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. Գորիսի փոխքաղաքապետ. «Փաստինֆո» Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր Հայտնի են վիրավոր զինծառայողներից մեկի տվյալները. Yerevan.Today Ադրբեջանը զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. գյուղապետ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ ունենք վիրավորներ Հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը Տոկիոյում մեկնարկում են պատմության մեջ ամենաարտասովոր օլիմպիական խաղերը Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր . ԱԱԾ Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Հայաստանում տեսախցիկը ֆիքսել է ավտոմեքենայի պայթյունը, որի հետեւանքով 35-ամյա վարորդ է մահացել (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan