Քոչարյանը մեկնաբանել է հակաքարոզչական թռուցիկների տարածման փաստը

Քոչարյանը մեկնաբանել է հակաքարոզչական թռուցիկների տարածման փաստը

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է, որ «մարտական» է տրամադրված:
Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ քվեարկել է «հանուն արժանապատիվ խաղաղության եւ տնտեսական վերելքի»:

Մեկնաբանելով այսօր առավոտյան Երեւանում իր դեմ ուղղված հակաքարոզչական թռուցիկների տարածման փաստը, երկրորդ նախագահն ասել է, որ դա օրենքի կոպիտ խախտում է:

«Կա մեծ կասկած, որ դա արվել է իշխանությունների կողմից, կամ վերջինիս հրահանգով: Եթե իրավապահները առաջիկա ժամերի ընթացքում չբացահայտեն դրա հեղինակներին, մենք հանդես կգան հայտարարությամբ այն մասին, որ դա արվել է իշխանության կողմից», – ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում