Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողներին
24/06/2021 15:01
Նմանատիպ
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին: Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ:
Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների նկատմամբ նման անընդունելի վարքագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում