Գագիկ Ծառուկյանը հրավեր չի՞ ստացել. «Հրապարակ»
Նմանատիպ
Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանից ստացե՞լ է հանդիպման հրավեր, պատրաստվո՞ւմ է արդյոք սեղմել Փաշինյանի մեկնած «համերաշխության ձեռքը»․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ խմբակցության քարտուղարին։ Արման Աբովյանը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ ո՛չ հրավերի, ո՛չ հնարավոր հանդիպման մասին․ «Մեր գնահատականներն իշխանության հասցեին եւ նրա հանդեպ փոփոխության չեն ենթարկվել»։
Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հանդիպում չի լինի Փաշինյանի հետ, ում հետ համագործակցությունը Ծառուկյանն ընտրություններից առաջ բացառում էր։ Աբովյանն ասաց, որ ինքն իրավասու չէ նման հայտարարություններ անելու։ Իսկ երեկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ով «կարեւոր է համարել ԲՀԿ քաղաքական փորձն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելը եւ համոզմունք հայտնել, որ որպես արտախորհրդարանական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունն ունենալ քաղաքական գործընթացներում»:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ում հետընտրական «ռազբիրատներ» են՝ մարզային կառույցների ղեկավարներից․ որոշ պատգամավորներից հաշվետվություն են պահանջում, թե ինչպես եղավ, որ փափուկ բարձ դրեցին իրենց գլխի տակ, արդյունքում այդքան քիչ ձայն բերեցին։ Հատկապես բարդ է պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Տիգրան Ներսիսյանի վիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում