Facebook-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դոլարը
Նմանատիպ
Facebook-ի արժեթղթերը թանկացել են 4,2 տոկոսով՝ հունիսի 28-ի դրությամբ հասնելով 355,6 դոլարի: Ընկերության շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դոլարը, հաղորդում է Bloomberg-ը։
Ինչպես նշվում է, ընկերության արժեթղթերն թանկացել են Կոլումբիայի դաշնային դատարանի հակամենաշնորհային գործերի որոշման ֆոնին: Դատարանը բավարարել է քննությունը դադարեցնելու մասին Facebook-ի միջնորդությունը՝ վճռելով, որ հայցվորներին չի հաջողվել ապացուցել Facebook-ի կողմից օրենքի խախտումը:
Նշենք, որ հայցը 2020 թվականի դեկտեմբերին ներկայացրել էին ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը և մի քանի նահանգների իշխանություններ: Հայցվորները որպես ընկերության մենաշնորհային դիրքի օրինակ էին բերել Facebook-ի կողմից Instagram-ի և WhatsApp-ի գնումը: Նրանց կարծիքով՝ Facebook-ն «օգտագործել է մենաշնորհային իշխանություն՝ ավելի փոքր մրցակիցներին ջախջախելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում