Չինաստանի ժողովուրդը «ջարդելու է» յուրաքանչյուրի գլուխը, ով կփորձի ստրկացնել իրենց․ Սի Ծինփին

Չինաստանի ժողովուրդը «ջարդելու է» յուրաքանչյուրի գլուխը, ով կփորձի ստրկացնել իրենց․ Սի Ծինփին

Չինաստանի ժողովուրդը «ջարդելու է» յուրաքանչյուրի գլուխը, ով կփորձի ստրկացնել իրենց: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար, Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինը: Այս մասին գրում է Analitik.am-ը:

«Չինացի ժողովուրդը պահպանում է արդարությունը և չի վախենում բռնությունից և սպառնալիքներից: Չինաստանի ժողովուրդն ունի ազգային հպարտության և վստահության ուժեղ զգացում: Չինացի ժողովուրդը երբեք չի ճնշել կամ ստրկացրել այլ ժողովուրդների: Նման բան չի եղել անցյալում, չկա հիմա ու չի լինի երբեք»,-ասել է նա:

Սի Ծինփինը հավելել է, որ Չինաստանի ժողովուրդը չի ընդունում արտաքին ուժերի կողմից իրենց ստրկացնելու ու ճնշելու փորձերը: Եվ ով համարձակվի դա անել, բախվելու է «Չինաստանի 1,4 միլիարդ քաղաքացիների միս ու արյան երկաթե պատին և ջարդուփշուր անի իր գլուխը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում