«ԱՄՆ-ն մտահոգված է Չինաստանի միջուկային զինանոցի աճով». Պետդեպ

«ԱՄՆ-ն մտահոգված է Չինաստանի միջուկային զինանոցի աճով». Պետդեպ

Վաշինգտոնը մտահոգված է Պեկինի կողմից միջուկային զինանոցի ավելացման տեմպի արագացմամբ և գործնական փոխգործակցության կոչ է անում սպառազինությունների ապակայունացնող մրցավազքից խուսափելու համար: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դա և մյուս տեղեկությունները խոսում են այն մասին, որ ՉԺՀ-ի միջուկային զինանոցն ավելի արագ է աճելու, քան կարելի էր սպասել ավելի վաղ, այդ ավելացումը մտահոգություն է առաջացնում և հարցեր բարձրացնում այն մտադրությունների վերաբերյալ, որոնց հետամուտ է ՉԺՀ-ն, ինչպես նաև մեզ համար հաստատում է գործնական գործողությունների իրականացման կարևորությունը՝ ի շահ միջուկային ռիսկերի նվազման»,– ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հուլիսի 1-ին Washington Post-ը, վկայակոչելով փորձագետների, հաղորդել է, որ Չինաստանը սկսել է ավելի քան 100 արձակման հորանների կառուցումը՝ Հանսյու նահանգում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:

Փրայսի խոսքով՝ տեղեկությունները խոսում են այն մասին, որ Պեկինի համար «ավելի ու ավելի դժվար է դառնում» աճող միջուկային ներուժը թաքցնելը: «Մենք գործնական փոխգործակցության կոչ ենք անում Պեկինին՝ սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի ռիսկերը և (երկու երկրների միջև) պոտենցիալ ապակայունացնող լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդել է Washington Post-ը, փորձագետները ՉԺՀ-ի նման քայլը համարում են երկրի համար միջուկային ոլորտում Պեկինի հնարավորությունների հավանական զգալի ընդլայնման ցուցանիշ, երկիր, որն ունի 250-ից մինչև 350 միավոր միջուկային զենք: Նշվում է, սակայն, որ հրթիռների թիվը, որոնք, հավանաբար, պլանավորվում է տեղակայել այդ հորերում, կարող է շատ անգամ ավելի քիչ լինել՝ 100 հատ: Հրատարակությունը նաև ընդգծում է, որ ավելի վաղ Չինաստանը, որպես շեղող մանյովր, ստեղծել է կեղծ արձակման հորեր:

Հրատարակությունը վկայակոչում է Կալիֆոռնիայի հետազոտողների կողմից ուսումնասիրված արբանյակային լուսանկարները, որոնցում իբր երևում են 119 նույնական կառուցվածքների շինարարական աշխատանքները, որոնք պարունակվում են ՉԺՀ-ում միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռների համար առկա օբյեկտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում