Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան տուժածներ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում, Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Սպիտակ ընթանալիս, ուժեղ կարկուտի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Ավտոմեքենայում եղել են 4 հոգի, որոնց Սպիտակի հիվանդանոցի բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից 3-ը հրաժարվեցին հիվանդանոց տեղափոխվել, իսկ մեկին տեղափոխեցին «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում