Քաջարանի համայնքապետը կալանավորվեց

Քաջարանի համայնքապետը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը ձերբակալվել էր երեկ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։

Փարամազյանի պաշտպանի խոսքով՝ Փարամազյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում