Առաջինը հագավ Նիկոլի մայկան, երկրորդը նկարվեց նրա աղջկա հետ
Նմանատիպ
Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կհիշեք Եռաբլուրում Քոչարյանին անիծող կնոջ տեսանյութը: Երբ դա տարածվեց, ես ընդամենը գրեցի՝ նայեք, թե ով է դա նկարել ու տարածել, և ամեն ինչ պարզ կլինի:
Առաջին 2 նկարներում անիծող կինն է, հունիսի 27-ին է նկարվել: Երկրորդ նկարում՝ նրա անեծքները նկարող ու տարածող աղջիկն է: Երեկ է տեղադրել այս նկարը:
Ցավը գիտե՞ք որն ա, որ այս երկուսն էլ ներկայանում էին որպես օբյեկտիվ սգավորներ: Առաջին կինն ասում էր, որ ինքը բոլորին ա մեղադրել իր որդու մահվան մեջ ու մոտեցել ա Քոչարյանին այդ նույնն ասելու, Քոչարյանն էլ ասել ա՝ շտապում եմ, ու ինքը դրանից ա վրդովվել ու անիծել:
Նույնը ասում էր նաև երկրորդը, իր եղբոր մահվան մեջ մեղադրում էր բոլորին, բայց հատկապես նախկիններին: Ձևի համար էլ մեկ-մեկ նիկոլին էր քննադատում, բայց արդյունքում՝ առաջինը հագավ նիկոլի մայեկն ու նկարվեց ալենի հետ, երկրորդը՝ չհագավ նիկոլի մայկեն, որովհետև աշխատում էր նիկոլի մոտ և նկարվեց նիկոլի աղջկա հետ…
Չնայած այս արարքը ունի հստակ ու պարզ բնութագրում, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ հնչեցնելու: Դուք եք հարազատ կորցրել, ես ո՞վ եմ, որ ձեզ ասեմ ինչը ոնց անեք։ Աստված ձեզ ու ձեր խղճին դատավոր: Եթե, իհարկե, հավատում եք Աստծուն…»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում