AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլը Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկն է

 

Նիկոլը Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկն է՝ բոլոր ցանկություններն իրականացնում է: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկը․․․

Վիլյամ Սարոյանը մի պատմվածք ունի՝ 70 հազար ասորին։ Սան Ֆրանցիսկոյում ապրող վարսավիր Թեոդոր Բադալը, որը ծագումով ասորի է, իր անծանոթ հայ հաճախորդին պատմում է ժամանակին հզոր, իսկ հիմա՝ մեռնող իր ազգի մասին։ Ընդամենը 70 հազար ասորի կա այսօր, ասում է Բադալը։ «Ես ասորերեն կարդալ չգիտեմ։ Ճիշտ է, մեր հին հողում եմ ծնվել, բայց կուզեի դա էլ մոռանալ»,- ասում է նա։

Հունիսի 20-ին 700 հազար հայ սկիզբ դրեց «70 հազար հայի» գաղափարին։ Հունիսի 20-ին 700 հազար հայ մասնակցեց հայկական պետականության հոգեհանգստին։

Ընտրություններից հետո դեռևս չի անցել մեկ ամիս, բայց երեկ մենք Երևանից 60 կմ հեռավորության վրա դիրքերում տվեցինք զոհ ու վիրավոր, Սյունիքում՝ անհետ կորած 2 զինվոր։

Ընտրություններից հետո եղել է մեկ-երկու խոշոր ընդվզում՝ հպարտ արմավիրցին ու հպարտ շիրակցին ընդվզել են լոլիկի անբավարար ջրման դեմ։

Ալիևը սկսում է արշավ՝ Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի դեմ՝ կազմակերպելով Զանգելանի և հարակից շրջանների իբր բնակիչների դիմումը Գերմանիայի իշխանություններին պահանջելով դադարեցնել նրա գործունեությունը՝ «բնապահպանական նպատակներով»։

Հաջորդ օրը Նիկոլն իր հերոսական ուժայիններին հրամայում է մտնել կոմբինատ, երկու շաբաթ է՝ արգելված է կոմբինատի արտադրանքի արտահանումը։ Կոմբինատը կանգնած է փակման եզրին։

Նիկոլը Ալիևների ընտանիքի ոսկե ձկնիկն է՝ բոլոր ցանկություններն իրականացնում է։

Ալիևը երեկ հայտարարում է. «Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա /Սևան/, մեր հայրենի երկիրը՝ Իրևան /Երևան/։ Մենք, իհարկե, կվերադառնանք»։

Ե´վ Երասխավանում, և՛ Սևանում, և՛ Երևանում Նիկոլը հաղթել է։ Ալիևի լեզուն մինչև կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո։

Ի՞նչ անել։ Պետք է գտնել նոր իդեաներ։ Մեր ռեսուրսը Նիկոլին մերժած 400 հազարն է, տանը մնացած 800 հազարը։ Մեր պայքարը՝ կենաց ու մահու է, հավանորեն՝ վերջինը, մեր պրոբլեմը ձևակերպել է Վիսոցկին. “Настоящих буйных мало, вот и нету вожаков”»։

Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan