AM | RU
USD
EUR
RUB

Սահմանին լարված է, զոհեր ենք տալիս, իսկ քաղաքապետարանում այսօր աշխատավարձ են բարձրացնելու. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սահմանում լարվածության եւ երեք զոհերից ու վիրավորներից մեկ օր անց՝ այսօր Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցով հավանության է արժանանալու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այսինքն՝ այս փուլում, այն էլ՝ արտահերթ նիստով քաղաքապետարանը որոշել է բարձրացնել աշխատավարձերն ու հաստիքացուցակում փոփոխություններ կատարել:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Ըստ նախագծի՝ աշխատավարձերը կբարձրանան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ քաղաքապետը կստանա ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետն է ստանում. նրա աշխատավարձը կաճի գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ։

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազարից կդառնա 1 միլիոն 20 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443-ից 952 հազար։ Նույնքան կստանա նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետը։ Մարությանի 8 խորհրդականները, որոնք ներկայումս ամսական 358 հազար դրամ են ստանում, բարձրացումից հետո 578 կստանան, քաղաքապետի օգնականներինը 298 հազարից կդառնա 544։

Քաղաքապետի մամուլի քարտուղարի եւ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը նույն տոկոսային հարաբերակցությամբ կավելանան. աշխատակազմի ղեկավարը 952 հազար դրամ կստանա՝ նախկին 382 հազարի փոխարեն։ 100 եւ ավելի տոկոսով կբարձրանա նաեւ վարչության պետերի, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների վարձատրությունը՝ 400 հազարից՝ 850 հազար, 346-ից՝ 510։

Լրահոս
Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել․ շիջման աշխատանքները վերսկսվել են (տեսանյութ) Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն Books Times.am: «Ռուսաստանն ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ», Զբիգնև Բժեզինսկի, Հենրի Քիսինջեր Books Times.am: «Ո՞վ է կառավարում աշխարհը», Նոամ Չոմսկի Նիկոլ Փաշինյանի կապերը Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակների հետ։ Արթուր Դանիելյանի բացահայտումը Զոհրապ Մնացականյանը լրագրողից փախավ զուգարան (տեսանյութ) «Հրապարակ». Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները «Ժողովուրդ»․ Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունը շտապում է «Փաստ»․ Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը «Հրապարակ». Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանությունների շարքե՞րը «Հրապարակ»․ «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են երեխաներով լի հայկական միկրոավտոբուսը, պոկել Արցախի դրոշը Ադրբեջանական զինուժն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայող Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների. Իշխան Սաղաթելյան Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Արցախ ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ գանգատներ են ներկայացրել միջազգային դատարանում միմյանց դեմ ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Books Times.am: «Պետության կառավարման արվեստը. Ռազմավարություններ փոփոխվող աշխարհի համար», Մարգարետ Թետչեր Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության դիմաց․ ուղիղ Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանությանը Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային, միջազգային անվտանգության հարցերի Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը Որոտանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ արարքները քրեորեն պատժելի են. փաստահավաք աշխատանքների նոր արդյունքներ «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ իրավապահների ուշադրության կենտրոնում են «Ժողովուրդ». Իշխանության պայքարի արդյունքը. խաղամոլության թվերն աճել են «Հրապարակ»․ Արցախում արտասահմանցի բանվորների են բերել. կասկածներ կան, որ ադրբեջանցիներ են «Ժողովուրդ»․ ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են «Ժողովուրդ»․ Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել Ռուսաստանը սահմանազատման առաջարկներ է փոխանցել Երևանին և Բաքվին. ՌԴ ԱԳՆ Հայտնի են դարձել հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները. Hraparak.am Սերժ Սարգսյանի փաստաբանը ՀՀ երրորդ նախագահի հասցեին ուղղված սուտ մեղադրանքները բացահայտող փաստաթղթեր է հրապարակել Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր Փաշինյանը բարձրաձայնում է Ադրբեջանի փաստարկներն ու Հայաստանի անունից լեգիտիմացնում դրանք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan