Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը մեկնաբանություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է Panorana.am-ը՝ հղվելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքին։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք վերջին ժամանակներս ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածներում զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներն ապաքինում ենք մաղթում:

Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրավիճակի հետագա դեգրադացիայով, լուծել բոլոր առաջացող խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով:

Ռուսաստանը պատրաստ է շարունակել անհրաժեշտ օժանդակությունը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի նորմալացման համար՝ դեէսկալացիոն միջոցառումներով և սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտու վերածելու համար՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների»,-ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում